Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, Միլանի «Ինտեր»-ի 34-ամեայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, առաջին անգամ դառնալով Իտալիայի գաւաթակիր, նւաճեց 21-րդ տիտղոսը կարիերայում։
«alikonline.ir» - Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, Միլանի «Ինտեր»-ի 34-ամեայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, առաջին անգամ դառնալով Իտալիայի գաւաթակիր, նւաճեց 21-րդ տիտղոսը կարիերայում։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:
Հենրիխ Մխիթարեանը Երեւանի «Փիւնիկ»-ի հետ դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն, կրկնակի սուպերգաւաթակիր, մէկ անգամ էլ՝ գաւաթակիր։
Դոնեցկի «Շախտեոր»-ում Մխիթարեանը դարձել է Ուկրայինայի եռակի չեմպիոն, եռակի գաւաթակիր, մէկ անգամ էլ նւաճել է սուպերգաւաթը։
Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Մխիթարեանը դարձել է Գերմանիայի սուպերգաւաթակիր։
«Մանչեսթեր Իւնայթեդ»-ում նա նւաճել է Անգլիական լիգայի գաւաթը, Անգլիայի սուպերգաւաթը, Եւրոպայի լիգայի գաւաթը։
«Ռոմա»-ում Մխիթարեանն անցած մրցաշրջանում նւաճեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գաւաթը։
«Ինտեր»-ում նա այս տարի դարձել է նաեւ Իտալիայի սուպերգաւաթակիր։
«Ինտեր»-ը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ յունիսի 10-ին Ստամբուլում կը մրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ։ Մխիթարեանը կը լինի Հայաստանի առաջին ներկայացուցիչը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։