Հա

Մարզական

28/01/2014 - 10:00

«Հայրիկների ֆուտբոլ»-ի երկրորդ շրջանը

«Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի ծնողական խորհրդի մարզական հարցերով պատասխանատու Վահիկ Զարգարեանից տեղեկացանք, որ շուտով տեղի կունենայ «Հայրիկների ֆուտբոլ»-ի երկրորդ շրջանը:
Նա այս մասին խօսելով՝ յայտնեց նաեւ, որ մրցաշարին մասնակցած դպրոցների մրցաշարային վիճակահանութիւնը տեղի է ունեցել այսօր՝ նոյն դպրոցում:

«Նւարդ Գիւլբենգեան» դպրոցում տեղի կունենայ «Հայրիկների ֆուտբոլ»-ի երկրորդ շրջանը

«Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի ծնողական խորհրդի մարզական հարցերով պատասխանատու Վահիկ Զարգարեանից տեղեկացանք, որ շուտով տեղի կունենայ «Հայրիկների ֆուտբոլ»-ի երկրորդ շրջանը:
Նա այս մասին խօսելով՝ յայտնեց նաեւ, որ մրցաշարին մասնակցած դպրոցների մրցաշարային վիճակահանութիւնը տեղի է ունեցել այսօր՝ նոյն դպրոցում:
«Արաքս», «Մարիամ», «Արարատ», «Թունեան», «Նայիրի» տարր., «Յ. Թովմասեան», «Շանթ», «Ռոստոմ» եւ «Ն. Գիւլբենգեան» դպրոցների եւ «Էլպիս Ֆերահեան», «Սասուն» եւ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզների աշակերտների հայրիկներից կազմւած թիմերը մրցելու են «Ն. Գիւլբենգեան» դպրոցի ֆուտբոլային գորգի վրայ:
Մրցաշարի բացումը կատարւելու է հինգշաբթի, յունւարի 30-ին:
«Մասնակցող թիմերի ուշադրութեանն ենք յանձնում, որ կարգը պահպանելու նպատակով՝ գործադրւելու են խիստ օրէնքներ՝ կապւած ֆուտբոլիստ հայրիկների նոյն դպրոցում աշակերտ ունենալու պարտադիր նախապայմանի հետ»,- ընդգծել է Վահիկ Զարգարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։