MENU
ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին հերքել է «Reuters»-ի տարածած լուրը այն մասին, թէ իբր Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրում մնալը պայմանաւորւել է օրեկան 1.5 միլիոն բարել նաւթ արտահանելու հնարաւորութեան հետ:
Նիւ Դելի այցելած ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ մայիսի 14-ին հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ Սուշմա Սուարաջի հետ:
Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Կովկասի ռազմավարական եւ ուսումնասիրութիւնների կենտրոն կատարած այցի ընթացքում կարեւորել է իրանական կողմի փորձագիտական շրջանակներին Կովկասեան վերջին իրադարձութիւններից նոր տեղեկութիւններով վերաթարմացնելու անհրաժեշտութեան փաստը:
Մայիսին մեկնարկել է իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօնը, որը նախաձեռնել են Խնկօ Ապոր անւան ազգային մանկական գրադարանն ու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ ընտրւած խափանման միջոցի վերաբերեալ դատական այսօրւայ նիստից առաջ Քոչարեանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում:
Պաղեստինի տարածքների բռնազաւթման 71-րդ տարելիցի կապակցութեամբ, Իրանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել հաղորդագրութեամբ, նշելով, որ սիոնիստական ռեժիմը տարածաշրջանային բոլոր ճգնաժամերի պատճառն է: