Հա

Մարզական

Items filtered by date: Երեքշաբթի, 02 Նոյեմբերի 2021 - Ալիք օրաթերթ
Երեքշաբթի, 02 Նոյեմբերի 2021 13:30

2 նոյեմբերի 2021

Published in PDF

«Աֆղանստանի հարցով Թեհրանի խորհրդաժողովի ընթացքում արծարծւած մտքերը կապւած Աֆղանստանում ներառական իշխանութեան ձեւաւորման հետ, փաստում է տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանում խաղաղութեան հաստատման կամքի դրսեւորման եւ վճռակամութեան մասին»,- յայտնել է Սէյէդ Ռասուլ Մուսաւին՝ ԱԳ նախարարի յատուկ օգնականն՝ արեւմտեան ասիայի երկրների հարցերով:

Published in Իրան

2022 թ. բիւջէի եւ մեր տնտեսական աճի կանխատեսումների մէջ հայ-թուրքական սահմանի բացումը որպէս կանխատեսում ներառւած չէ, եւ հետեւաբար դրա մասին խօսակցութիւնները այս պահին ժամանակավրէպ են։ Այս մասին ԱԺ մշտական յանձնաժողովների համատեղ նիստին բիւջետային քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի հարցին, այն է` հայ-թուրքական սահմանը բացելու, թէ՞ Ամուլսարը շահագործելու պայմաններում են կանխատեսել 7% տնտեսական աճ։

Երեքշաբթի, 02 Նոյեմբերի 2021 13:00

«Եթէ ոչ Քոչարեանը, ապա ո՞վ․․․». Politik.am

Խորհրդարանական արտահերթ ընտրութիւններից յետոյ, յատկապէս ընդդիմադիր ամբողջ դաշտը յայտնւել է քաղաքական մեծ փոսում։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր մի շարք ուժեր ոչ թէ փորձում են համախմբւել եւ միասնական դուրս գալ փոսից ու նաեւ երկիրը հանել դժւարին այս իրավիճակից, այլ աւելի են դժւարացնում ընդդիմութեան համախմբումը։

Ֆրանսիայում նոյեմբերի 8-ին տեղի կունենայ բողոքի ակցիա` հայկական հողերը թշնամուն զիջելու դէմ: Այս մասին ասւած է «ՀՅԴ Նոր Սերունդ»-ի տարածած յայտարարութեան մէջ: 

Published in Սփիւռք

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը ձանձրոյթից քնել է Կլիմայի հարցով ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի ժամանակ, որն անցկացւում է Շոտլանդիայի Գլազգօ քաղաքում:

Published in Միջազգային

Թէ որքանո՞վ է հեռանկարային «3+3 »ձեւաչափի իրագործումը, ի՞նչ կը տայ այն Հայաստանին եւ, ի վերջոյ, Հայաստանը մասնակցելո՞ւ է տարածաշրջանային գործընթացներին, թէ՞ շարունակելու է պասիւ դիտորդի կարգավիճակում մնալ՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը նախ արձանագրեց. 

Իրանը համոզւած է, որ Կովկասի կայուն խաղաղութեան եւ զարգացման համար հաղորդակցական ուղիները պէտք է բացւեն առանց քաղաքական, էթնիկ նկատառումների կամ պատմական պատրանքների եւ կեղծիքների վրայ հիմնւած տարածքային նկտրումների։

Այս նկատառումն արել է Եւրասիական հարցերով իրանցի փորձագէտ Ահմադ Քազեմին՝ «Օրբէլի» վերլուծական-հետազօտական կենտրոնի կազմակերպած «Հայաստան-Իրան երկկողմ յարաբերութիւնները եւ յետպատերազմական տարածաշրջանը» խորագրով վեբինարի ընթացքում:

Published in Իրան

38 տարուայ ազատազրկումից յետոյ, մայր հայրենիք վերադարձաւ հայրենիքի համար իր ողջ երիտասարդութիւնը` մէկ ամբողջ գիտակցական կեանք, զոհաբերած հերոս որդին` Համբիկ Սասունեանը:

Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։