MENU
Մենք մշտապէս ՄԱԳԱՏԷ-ին խորհուրդ ենք տւել մնալ տեխնիկական համագործակցութեան շրջանակում եւ թոյլ չտալ որոշ երկրների առաջ մղել իրենց քաղաքական մտադրութիւնները՝ Գործակալութեան անւան ներքոյ:
Կիրակի՝ նոյեմբերի 20-ին, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանն այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներ։ Նրան ընկերակցում էին՝ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու դպրոցներում նոյն խորհրդի գործավար Վահիկ Թորոսեանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն այցելել են ՀՀ ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան բաժիններ՝ աջակցելու այսօր՝ առաւօտեան բերման ենթարկւած քաղաքացիների:
Իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրութեամբ յարաբերականօրէն կայուն է:
ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ սահմանազատման վերաբերեալ ՌԴ ՊՆ առաջարկութիւններն ընդունելի են Հայաստանի համար։
ԱԳ Նախարարութիւնը հետեւում է արտերկրում գտնւող իրանցիներին սոցքարտեր տրամադրման հարցին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, յայտնել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը քաղաքացիական կացութեան ակտերի գրանցման կազմակերպութեան ղեկավար Համիդ Դերախշան Նիայի հետ կայացած համատեղ նիստի ընթացքում:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի նախաձեռնութեամբ նոյմբերի 20-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում գտնւող ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ եւ Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամաւորական խմբի նախագահ Յակոբ Բագրատունիի եւ հայրենադարձ լիբանանահայերի միջեւ։
Հայաստանում իւրաքանչիւր ոք գիտի, թէ որն է տարածաշրջանում Ռուսաստանի շահը, ինչ են ուզում Թուրքիան ու Իրանը, ինչ է անում Ադրբեջանը եւ ում հետ է համագործակցում Արեւմուտքը։ Բոլոր այս հարցերում ոչ մի գաղտնիք մարդկանց համար վաղուց արդէն չկայ։ Չբացայայտւած ու չգիտակցւած է միայն մէկ բան՝ Հայաստանի շահը։ Մենք ամէն ինչ գիտենք, բացի նրանից, թէ ինքներս ինչ ենք ուզում։ Ու սա մեծ խնդիր է։