Հա

Մարզական

Items filtered by date: Ուրբաթ, 14 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Երէկ մենք աւելի շատ տարածք ենք կորցրել, քան 2016թ․ ապրիլեան պատերազմի ընթացքում, թշնամին տեղաւորւում է Սիւնիքի ռազմավարական կարեւորագոյն կէտերից մէկում, որտեղից հասանելի է Վայոց Ձորի հարաւն ու Սիւնիքի ողջ տարածքը, այդ վայրից Նախիջեւան ուղիղ գծով շուրջ 30 կմ է։

ՀԱՊԿ-ն ուշադրութեամբ հետեւում է Հայաստանի Սիւնիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Այս մասին յայտարարել է կազմակերպութեան մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Published in Միջազգային

Ադրբեջանի զինւած ուժերը ներխուժել են հայկական տարածք, նրանք պէտք է անյապաղ յետ քաշւեն: Այս մասին ֆէյսբուքեան իր պաշտօնական էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը:

Published in Միջազգային

ՀՅԴ Սիւնիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտէութիւնը յայտարարութիւն է տարածել իշխանութիւնների դաւադիր քայլերի հետեւանքով առաջացած սահմանային լարւածութեան կապակցութեամբ.

ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ զսպւածութեան կոչ անում: Այս մասին իր թւիթերեան էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Published in Միջազգային

Փաշինեանի ելոյթի տեսաձայնագրութիւնից ակնյայտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ դիմել է ոչ թէ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի 4-րդ յօդւածի, որը վերաբերում է այն դէպքերին, երբ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի անդամ պետութիւնը ենթարկւել է ագրեսիայի, այլ՝ 2-րդ յօդւածի հիման վրայ, որը վերաբերում է այն դէպքերին, երբ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի անդամ պետութիւնը ենթարկւում է անվտանգութեան, կայունութեան կամ տարածքային ամբողջականութեան հետ կապւած սպառնալիքի։

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի յարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզէն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղութեամբ են եղել ոտնձգութիւններ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է անկախ պատգամաւոր Թագուհի Թովմասեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։