MENU
Քիչ առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հանդէս է եկել ելոյթով, որում նոյն տեքստերն է ասում, ինչ Նիկոլը, Քոչարեան Անդոն, Ալեքսանեան Վահագը, Թորոսեան Արսէնը եւ մի շարք ՔՊ-ական պատգամաւորներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Նոր Նորքից մեկնարկած անհնազանդութեան երթի ժամանակ։
«Կարող ենք արձանագրել, որ հանրապետութեան ողջ տարածքում ժողովուրդը ոտքի է կանգնել, ու շարժումը գնում է առաջ»,- ասաց «Հայրենիք» կուակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը՝ այսօր, մայիսի 10-ին՝ երթի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին։ Խօսելով մարզեր այցելութիւնների ընթացքում տեսածի, լսածի, տպաւորութիւնների մասին՝ Վանեցեանն ասաց, մարդիկ վախեցած են։
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը սառնարաններ է նւիրւել Թ. Հ. Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնին:
Շաբաթ՝ 7 մայիսի 2022 թւականին, Ս. Ամենափրկիչ վանք այցելեցին Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Հոջաթօլլահ Այուբին, Սպահանի քաղաքապետարանի Վերանորոգման ու բարեկարգման կազմակերպութեան գործադիր տնօրէն եւ Սպահանում ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Իզադխասթին եւ Սպահանի քաղաքապետարանի առաջին շրջանի տնօրէն Մէյսամ Բաքթաշեանը:
Երկուշաբթի, մայիսի 9-ի երեկոյեան հարիւրաւոր լոսանջելէսահայեր մասնակցելով ՀՀ գլխաւոր հիւպատոսարանի դիմաց կազմակերպւած հանրահաւաքին իրենց զօրակցութիւնը յայտնեցին Հայաստանի ընդդիմութեան բողոքի ցոյցերին:
Բռնութեան որեւէ դէպք չի եղել, պարզապէս առնւազն դաշնակցական երիտասարդների կողմից փորձ է արւել համարժէք զսպւածութեան գործողութիւններ իրականացնել մարդկանց նկատմամբ, ովքեր կոնկրետ հարւածներ են հասցրել «Դիմադրութիւն» շարժման մասնակիցներին, կոտրել նրանց մեքենաների ապակիները՝ հսկայական վնասներ հասցրել ե՛ւ հարւածների, ե՛ւ վնասւածքների տեսքով։ Կազմակերպւած այս յանցաւոր արարքները համարժէք արձագանգի են արժանացել․ Yerkir.am-ի խնդրանքով՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանն այսպէս մեկնաբանեց տարածւած մանիպուլեատիւ տեսանիւթը։
Այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը յայտարարել է, որ ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնը Բրիւսէլում համաձայնել է սկսել խաղաղութեան պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսւում է այսպէս կոչւած «Ղազախի շրջանի 7 գիւղերի եւ Քեարքիի» յանձնում Ադրբեջանին։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը եւ Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիան յայտարարում են «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ. երախտիքի եւ յարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մեկնարկը՝ նւիրւած Արցախեան 44-օրեայ պատերազմի հերոս, երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի խնկելի յիշատակին։