MENU
Արմէն Աշոտեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․ «Նիկոլը խեղդւելուց ձեռքը ուր ասես, որ չի գցում։ Ու ամէն անգամ մի անախորժ բանի է առերեսւում։
ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրայինային, բայց չի պատրաստւում դառնալ հակամարտութեան կողմ, անհրաժեշտ է խուսափել ռազմական գործողութիւնների տարածումից դէպի այլ երկրներ։ Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Welt am Sontag թերթում հրապարակւած հարցազրոյցում։
«2020թ. նոյեմբերի 9-ից յետոյ մեր երկրում քաղաքական ճգնաժամը միայն խորանում է, եւ այն, ինչ այսօր կատարւում է փողոցում, լիովին օրինաչափ է գոնէ որեւէ լուծում գտնելու համար»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանը:
Թուրքիայում գործող իրաւաբան, գրող, մարդու իրաւունքների պաշտպան Ֆեթհիյէ Չեթինը, որը նաեւ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է, հաւատացած է, որ օրերից մի օր Թուրքիայի հասարակութիւնը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, կընդունի ճշմարտութիւնը: Նա համոզւած է, որ պէտք է շարունակել պարբերաբար դրա մասին խօսել, մարդկային պատմութիւնները վերհանել, ինչպէս արեց ինքը տարիներ առաջ, երբ ուսանող ժամանակ բացայայտեց իր տատիկի հայ լինելու հանգամանքը: Մայրական տատիկը, որը փրկւել էր 1915 թւականի Եղեռնից, հետագայում ամուսնանում է թուրքի հետ: Նա երբեք չի մոռանում իր արմատները եւ կեանքի վերջին տարիներին իր ով լինելու գաղտնիքը բացում է թոռանը՝ Ֆեթհիյէ Չեթինին:
Այս շարժումը Արցախի ժողովրդի ցեղասպանութիւնը կանխելու եւ Հայաստանի ինքնիշխանութիւնը փրկելու համար է։
Աշխատակիցների հիւանդութեան պատճառով որոշ ուշացումով լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2022 թ. առաջին համարը, որի «Խմբագրական»-ն ու տեսական-մեթոդաբանական հարցեր քննարկող «Հիմնաքարեր» բաժինը նւիրւած են վերջին ամիսներին յետխորհրդային տարածքում ստեղծւած նոր իրադրութիւնից բխող քաղաքական մարտահրաւէրների եւ քաղաքակրթական գործընթացների ուսումնասիրութեանը։
Դիմադրական շարժման հաւաքած ուժականութիւնն ու ինքնավստահութիւնը, անոր մակընթաց անհատականութիւնն ու անկոտրում կորովը, անոր կերտած հոգեբանական առաւելութիւնը իշխանութեան վրայ որպէս ճշմարտութեան ջահակրի՝ արդէն իսկ ստեղծած են մեծ ջրբաժան մը անցեալին եւ ներկային միջեւ։ Փաշինեան եւ իր կառավարութիւնը կը գտնուին պաշտպանողական դիրքերու վրայ։ Այն կարծեցեալ համաժողովրդական «մանդատ»-ը, զոր ան տեւաբար կը ճօճէր հանրութեան աչքին եւ կը փորձէր ծածկել իշխանութեան կամայականութիւնները, այլեւս գոյութիւն չունի։ Դիմադրութիւնը իր կուռ ներկայութեամբ վերջնականօրէն ապացուցեց անոր սնանկութիւնը։
Փախչողներին գնացէք ձեր շրջապատում փնտրէք։ Այս մարդիկ չեն հասկանում, որ ԶՈՒ-երում ծառայութիւնը, հայրենիքի պաշտպանութեան գործում մասնակցութիւնը պատիւ է եւ բոլորիս արժանապատւութեան հարցն է։ Այս մասին մայիսի 6-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաքի ընթացքում յայտարարեց ռազմական փորձագէտ, ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Անդրանիկ Քոչարեանի յորդորով իրականացւած քննարկումներին, որով առաջարկւում էր ոստիկանութեան բաժանմունք բերման ենթարկւած հանրահաւաքի մասնակիցներին եռամսեայ հաւաքներին ներգրաւելու հարցը։