MENU
Ծանր է այստեղ լինելը մայիսի 9-ին․ մայիսի 9-ին մենք Շուշիում ազատագրման տօնն էինք նշում. ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի խորհրդարանի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը Եռաբլուրում:
«Փառք ու պատիւ զոհւած տղաներին։ Այս Եռատօնը մեզ համար խորհրդանշում է այն վճռականութիւնը, որ ունի հայ ժողովուրդը աշխարհով մէկ՝ պաշտպանել իր իրաւունքը։ Եւ այսօր այդ իրաւունքի առաջին գծի վրայ է Արցախը։ Դժւար է ասել երբ եւ ինչպէս, բայց մէկ բանում վստահեցնեմ ձեզ, որ այս օրը մեր վճռականութեան վերկանգնման օրն է, եւ մենք որպէս Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն պատրաստ ենք աշխարհով մէկ աշխատել, որպէսզի Արցախը գտնի իր նախկին աշխուժութիւնը, Արցախը մնայ հայկական եւ երբեք չլինի Ադրբեջանի կազմում»,- լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։
«Դիմադրութիւն» շարժումը մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, ժամը 17։00-ին, Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահաւաքի է հրաւիրում։
Այսօր՝ 2022 թ. մայիսի 9-ը, Հայոց միջնաբերդ Շուշիի ազատագրման 30-ամեակն է։
Այսօր, Ազգովի՝ մեծ խանդավառութեամբ ու փառապանծ տօնակատարութեամբ էինք նշելու մեր հզօր յաղթանակը, եթէ անառիկ Շուշին դաւադրաբար չյանձնւէր թուրքին...
Իշխանութիւնը գիտակցում է իր օրերի վերջնաժամկէտը եւ իր յենարանը մնացել է բռնութիւնը եւ ուժային կառոյցները. այսօր՝ մայիսի 9-ին, «Յաղթանակ» զբօսայգում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
«Տարիներ առաջ իրականացւած «Հարսանիք լեռներում» օպերացիան՝ Շուշիի ազատագրմամբ պատմական էր մեր համար, որովհետեւ այն եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրուն է»,- այսօր՝ Մայր Հայաստանի յուշարձանի մօտ յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սէյրան Օհանեանը եւ շնորհաւորեց ողջ ժողովրդին, կամաւորներին, երկրապահներին, ՀՀ ԶՈՒ եւ ԱՀ ՊԲ ողջ անձնակազմին Մայիսի 9-ի կապակցութեամբ:
ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը վերահաստատել է Կիեւին հետագայ օգնութիւն ցուցաբերելու պատրաստակամութիւնը եւ կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողութիւններն Ուկրայինայում, դուրս բերել զօրքերը եւ սկսել խաղաղ բանակցութիւններ։
Իրանի եւ Սաուդական Արաբիայի յարաբերութիւններում, դեռեւս նոր զարգացում չի արձանագրւել: Այս մասին այսօր մայիսի 9-ին, լրագրողների հետ զրոյցում նշել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:
Աշխարհը պէտք է իմանայ, որ խաղաղութեան տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատւութեան կարմիր գծեր կան: