MENU
Եւրոյանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայէնը յունիսի 11-ին ժամանել է Կիեւ։ Նա երէկ՝ յունիսի 12-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում նշել է, որ ինքը յոյս ունի, որ ԵՄ երկրների ղեկավարները կը կարողանան ընդհանուր դիրքորոշում յայտնել ԵՄ անդամակցելու Կիեւի դիմումի վերաբերեալ։
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտեր»-ն աւարտել է բանակցութիւնները Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի հետ։ 33-ամեայ ֆուտբոլիստը «Ռոմա»-ից կը հեռանայ ազատ գործակալի կարգավիճակում եւ միլանեան ակումբի հետ կը կնքի 2 տարւայ պայմանագիր։