MENU
Քանի-քանիսները պէտք է զոհւեն, որպէսզի տխմարները հասկանան վերջապէս, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:
«Այսօր մէկ անգամ եւս դուք վերջ դրեցիք այն բոլոր խօսակցութիւններին, որ շարժումը կարող է յետքայլ ունենալ, մարդիկ կարող են յոգնել։ Վճռական, հաշւարկւած քայլերով այս պայքարը հասցնելու ենք յաղթական աւարտին, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, դաւաճանները հեռացւելու են եւ վերջ»,- Ֆրանսիայի հրապարակում, յունիսի 18-ի հանրահաւաքի իր եզրափակիչ խօսքում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։
Հայաստանի պատմութեան թանգարանում պահւող ՀԿԿ 1-ին քարտուղար Ա. Քոչինեանի արխիւի ուսումնասիրութեան ընթացքում ի յայտ եկաւ մի փաստաթուղթ՝ քարտուղարի ստորագրութեամբ, որը վերաբերում է 1949 թ. Ալթայի երկրամաս աքսորին, դրան նախորդած եւ յաջորդած իրադարձութիւններին: Փաստաթուղթը ստորագրւած է «06.02.1989 թ.»։ Փաստաթղթում կան աքսորին վերաբերող մանրամասներ, որոնք, կարծում ենք, կը հետաքրքրեն ընթերցողին: Նիւթի ուսումնասիրութեան ընթացքում պարզւեց նաեւ, որ մինչ այս շատ քիչ անդրադարձներ են եղել այս թեմային:
Վարդենիսի ուղղութեամբ հակառակորդի կրակոցից ժամկէտային զինծառայող է զոհւել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրոյցում հաստատել են ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից։
ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ եւ 40-ամեակի ծրագրերի շարանում, երէկ յունիսի 18-ին Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպւել էր իւրայատուկ յուշերեկոյ:
Յուշերեկոն նւիրւած էր աշխարհի առաջին կին պատւոյ հիւպատոս եւ ծագումով իրանահայ Դիանա Աբգարին, ով 1918 թ.-ին, Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչն է եղել Ճապոնիայում:
Յունիսի 17-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց հանրապետական գրադարանում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդ գրող Հերմինէ Աւագեանի հետ։
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից յետոյ Հայաստանը չկարողացաւ ապահովել մեր դաշնակիցների աջակցութիւնը, եւ նրանք ձեռքերը լւացին արցախեան հիմնահարցի քաղաքական կարգաւորման հարցում։ Առհասարակ, պատերազմի միջոցով Արցախի խնդիրը լուծելու՝ Ադրբեջանի փորձի վերաբերեալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ բացասական տեսակէտ չեն հնչեցրել։ Ի վերջոյ՝ նրանք էին շրջանառութեան մէջ դրել մադրիդեան սկզբունքները, որոնք ենթադրում էին խնդրի խաղաղ, բացառապէս քաղաքական ճանապարհով լուծում։
Ինչո՞ւ ազգային աւիափոխադրող ստեղծելու պատասխանատու գործը չվստահւեց հայկական ընկերութիւններին, յատկապէս որ, հայ մասնագէտների կողմից բաւականին հետաքրքիր ու հեռանկարային առաջարկներ էին արւել կառավարութեանը: Ինչո՞ւ մերժեցին հայ մասնագէտների ներուժը օգտագործելու, նոր աշխատատեղեր ստեղծելու հնարաւորութիւնը, եւ ինչ նոր ձեռքբերումներ ունեցաւ Հայաստանի Քաղաքացիական աւիացիայի կոմիտէն իշխանափոխութիւնից յետոյ՝ վերջին 4 տարիներին:
Այս եւ այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է օդաչու, աւիացիոն փորձագէտ, վարչապետի նախկին խորհրդական Յակոբ Ճաղարեանի հետ:
Համավարակի պարտադրած նոր ապրելակերպը եւ առցանց ուսուցումի կիրարկումը ապացուցեցին, որ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքի (ԳԿՀ-ՀԲ) որդեգրած ուղղութիւնը՝ արեւմտահայերէնի զարգացումըիրականացնել զանազան առցանց նորարար ծրագիրներով, տեղին ու իրաւացի էր։ Կրթական նոր ծրագիրներու եւ մանաւանդ երիտասարդներու նորարար մօտեցումներնու արեւմտահայերէնով ստեղծագործելու ջանքերը քաջալերելու քաղաքականութեան մէջ ներառուեցաւ նաեւ ՓԹԻԹ մանկապատանեկան կայքի վերանորոգումն ու աշխուժացումը։