MENU
Այսօր երկուշաբթի՝ փետրւարի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Ժնեւում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ՝ քննարկելով, երկկողմ յարաբերութիւնները, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։
Եռեակ ուժերի ղեկավարներն երէկ փետրւարի 26-ի երեկոյեան անցկացրել են տնտեսական համակարգող յանձնաժողովի համատեղ նիստ:
«Դրօշակ»-ի ընթերցողները այսօրւանից համացանցում կարող են ընթերցել ՀՅԴ պաշտօնաթերթի փետրւարեան համարը։ Համարի առանցքում Հայաստանի իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան, Արցախի շրջափակման թեմաներն են։ ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը, պատասխանելով «Դրօշակ»-ի հարցերին, խօսում է շրջափակման պայմաններում Արցախի ներքին վիճակի, հասարակական մթնոլորտի, Արցախի հարցում Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան եւ այլ հարցերի մասին։
Երէկ՝ փետրւարի 26-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնում կայացաւ իրանական «Եօթ գեղեցկուհիներ» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը բեմադրւել է Իրանի «Թանդիս» թատերական խմբի կողմից։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Համեդ Շէյխին է։
Ի յիշատակ 1988թ. փետրւարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգւածային հայկական ջարդերի՝ ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Երիտասարդական միութեան անդամները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը եւ կանգնեցնել այսպէս կոչւած «Խոջալուի ցեղասպանութեան» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:
Ազրպէյճանական ամբոխին կողմէ փետրուար 1988-ին ծրագրուած ու իրագործուած Սումկայիթի եղեռնագործութեան 35-ամեակը Պէյրութի մէջ նշուեցաւ պահանջատիրութեան մթնոլորտի մէջ:
Փետրւարի 26-ին` ժամը 10:45-ին պահանջատիրական երթ է տեղի ունեցել, որն աւարտւել է Սուրբ Գէորգ եկեղեցում, որտեղ, հանդիսապետութեամբ Վիրահայոց թեմի առաջնորդ, հոգեշնորհ Կիրակոս վարդապետ Դաւթեանի, կատարւել է հոգեհանգստեան կարգ Սումգայիթի անմեղ զոհերի յիշատակին. յայտնում է Վրաստանի Հայ համայնք կազմակերպութիւնը։
Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցութեամբ Վրաստանի Հայ համայնք կազմակերպութիւնը յայտարարութիւն է տարածել.
1988թ. փետրւարի 27-29-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ խաղաղ եւ օրինական ճանապարհով իրենց իրաւունքների համար պայքարին ի պատասխան՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանութիւնների հրահրմամբ կազմակերպւեցին հայ բնակչութեան ջարդեր, բռնի տեղահանումներ, որոնք շարունակւեցին նաեւ այլ քաղաքներում՝ Կիրովաբադում, Բաքւում։ Ջարդերից յետոյ Ադրբեջանի երբեմնի հայաշատ քաղաքներն ամբողջութեամբ հայաթափւեցին, կէս միլիոն հայ դարձաւ փախստական՝ զրկւելով իր ունեցւածքից։ Այս ասին ասւում է Սումգայիթի ջարդերի վերաբերեալ Իրանում ՀՀ դեսպանութեան տարածած հաղորդագրութիւնում:
Կա՞ր արդեօք տարակարծութիւն Արայիկ Յարութիւնեանի եւ Ռուբէն Վարդանեանի միջեւ: Տարակարծութիւնը նո՞ր էր, թէ՞ արդէն գոյութիւն ունէր ի սկզբանէ, երբ առաջինը չորս ամիս առաջ պետական նախարար կը նշանակէր երկրորդը: Կը նշանակէր արտակարգ իրաւասութիւններով, ձգելով այն տպաւորութիւնը, որ ինք բացարձակ իշխանութեան դիրքերը կը զիջի անձի մը, որ քաղաքական դէմք չէ, փորձառութիւն չունի, բայց Արցախի Հանրապետութեան ու անոր ժողովուրդին ծառայելու պատրաստակամութիւն յայտնած է, հայտ ներկայացուցած է ինչպէս կ՛ըսեն: