MENU
Դժբախտաբար Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առաջ չի ենթարկւում որեւէ կանոնների, քանի որ իրեն թւում է․ թէ ով ինչ կարող է եւ ում ուժն ինչ պատում է կարող է անել եւ բոլոր նորմերն ու ստանդարտներն այլեւս մի կողմ է դրւած. «Երկիր մեդիա»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները Մարդու իրաւունքների պաշտպանի թափուր պաշտօնում առաջադրել են Էդգար Ղազարեանի թեկնածութիւնը։
Գանատայի խորհրդարանի Մարտ 27-ի հերթական նիստի ընթացքին, Գանատայո արտաքին գործոց նախարար Մելանի Ժոլի անդրադարձաւ Արցախի շրջափակման։ Այս մասին կը հաղորդէ Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի պահւածքը Լեռնային Ղարաբաղի պատերազմից յետոյ վկայում է Ռուսաստանի հետ յարաբերութիւնները խզելու եւ Արեւմուտքի հետ մերձեցման կուրս գնալու նրա ցանկութեան մասին, սակայն Մոսկւան չպէտք է խաչ դնի այս տարածաշրջանին. Այս մասին NSN-ին յայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով յանձնաժողովի նախագահը։
Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ Բաքւում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերեալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկութեան կապակցութեամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարաւոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների եւ նպատակների վերաբերեալ։ Այս մասին նշւած է ԱՀ ԱԳ նախարարութեան տարածած յայտարարութեան մէջ:
Հիւսիսային Կորէայի ղեկավար Կիմ Չէն Ընը հրահանգել է աւելացնել միջուկային զէնքի համար նիւթերի արտադրութիւնը՝ երկրի միջուկային ներուժը մեծացնելու համար:
Ֆուտբոլի Եւրոպայի 2024 թւականի առաջնութեան որակաւորման փուլի Շւեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկայ հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրեանի գլխաւորութեամբ տեղի է ունեցել Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական աւտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելաւման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային եւ Հիւսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին յայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենեակից։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տւած հարցազրոյցում ասել է, որ կարող է մէկ օրում վերջ տալ Ուկրայինայում ռազմական հակամարտութեանը։ Նա պնդել է, որ կարող է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։