MENU
Միջազգային հանրութիւնը գործ ունի յանցաւոր վարչախմբի եւ միջագային իրաւունքը լկտիաբար անտեսող եւ հեղինակազրկող սուբիեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ եւ պատժիչ միջոցառումների իրականացումն է: Այս մասին ասւում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանի տարածած յայտարարութիւնում այսօր տեղի ունեցած դիւերսիոն ներթափանցման վերաբերեալ:
Ադրբեջանի ԶՈՒ դիւերսիոն խմբի՝ մարտի 5-ի առաւօտեան ձեռնարկած յարձակման հետեւանքով զոհւել է Արցախի ՆԳՆ ոստիկանութեան 3 ծառայող, եւս մէկը վիրաւորւել է։
Ինչպէս արդէն տեղեակ է ընթերցողը, Իրանում է ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ով Նոր Ջուղայում ՀՅԴ 133- ամեակի տօնակատարութեան օրւայ բանախօսն էր: Մինչ այդ նա մասնակցեց եւ բանախօսութեամբ հանդէս եկաւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան 40-ամեակին եւ «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովում:
1988-ին սկսւած արցախեան շարժումը ԽՍՀՄ ներսում լուծման տարբերակ ունէր, այն կարող էր լուծւել, քանի որ ԽՍՀՄ պատմութիւնն ունէր օրինակներ, երբ մի հանրապետութիւնից միւսին տարածքներ էին յանձնւում։ 1991-ի դեկտեմբերին Արցախի հարցը դարձաւ հայ-ադրբեջանական միջազգային հակամարտութիւն, եւ արդէն 1992-ին ԵԱՀԿ-ն սկսեց զբաղւել դրանով, բազմաթիւ հանդիպումներ եղան։ Սրանք եկան իշխանութեան, փոքրիկ ու կարճատեւ խաբկանքի շրջան ձեւաւորեցին, թէ իբր զրոյական կէտից են սկսում, կամ լուծումը պէտք է բաւարարի բոլոր կողմերին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակեանը:
Այսօր ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանութեան առաջին նախարար Վազգէն Սարգսեան ծննդեան օրն է։ Նա կը դառնար 64 տարեկան։
Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղութեամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
«Խայփալու» կոչւող տեղանքում մարտի 5-ի ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիւերսիոն խմբի յարձակման հետեւանքով ՆԳՆ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան ծառայողների շրջանում կայ զոհ եւ վիրաւոր։
Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.