MENU
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կեանքից հեռացել է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրէասեանը։
Fifa.com-ը «Հայաստանի երկարատեւ պայքարը յաջողութեան համար» վերնագրով յօդւած է հրապարակել եւ առանձին հատւած յատկացրել 70-ական թւականների «Արարատ»-ի յաղթանակներին:
Ալեոշա Աբրահամեանը մանրամասն յիշում էր իր համար միակ` երեւանեան «Արարատ» թիմի կազմում անցկացրած գրեթէ իւրաքանչիւր խաղ։ Յաջողութիւնների մասին յիշում էր մի փոքր ամօթխած, սակայն ձախողումները վերլուծում էր մանրակրկիտ եւ ինքն իր հանդէպ անողոք լինելով։ Այդպիսին էր իսկական պրոֆեսիոնալն ու երկրպագուների սիրելին։
Նախորդ տարւայ հոկտեմբերին «Արարատ 73»-ի յաղթանակների 40-ամեակի առթիւ ՀԱՕԿ-ի նախագահը մեծ ընդունելութիւն էր կազմակերպել, որի ժամանակ էլ խոստացել էր փառահեղ յաղթանակի առթիւ յուշարձան կանգնեցնել: Մօտ 40 առաջարկներից «արարատցիներն» ինքներն են ընտրել առաջիկայում կանգնեցւելիք յուշարձանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. կաթողիկոս, Վեհափառ Գարեգին Բ-ն հոկտ. 4-ին ընդունել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստներին՝ ռուսաստանաբնակ բարերար Հրաչեայ Պօղոսեանի ուղեկցութեամբ: Վերջիններս Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արարատ 73»-ի յաղթանակների յոբելեանական 40-ամեակին նւիրւած տօնակատարութիւններին: Ոչ կարճ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, երկուստեք կիսւել են ֆուտբոլային յաղթանակների անմոռաց յիշողութիւններով: