Հա

Մարզական

Արգենտինական «Ռէյսինգ» (Raceing) ֆուտբոլային ակումբը հրաժարւել է «Թուրքական աւիաուղիներ» աւիափոխադրող ընկերութեան հովանաւորութիւնից: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Prensa Armenia»-ն, այս տեղեկութիւնը հաստատել է ֆուտբոլային ակումբի նախագահ Վիկտոր Բլանկօն:

Published in Քաղաքական

Արգենտինայի Կրթութեան նախարարութիւնը ներկայացրել է Հայոց Ցեղասպանութեան մասին «Հայոց Ցեղասպանութիւն. հարցեր, պատասխաններ եւ կրթութեան համար առաջարկութիւններ» խորագրով նոր գիրք: Գրքի նիւթերի հեղինակներն են Արգենտինայի ԿԳ-ի նախարարութիւնն ու Հարաւային Ամերիկայի Հայ Ազգային խորհուրդը:

Published in Հասարակական

Արգենտինայի Միսեօնէս նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրէնք՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան:
Ինչպէս հաղորդում է «Արմենիա» լրատւական գործակալութիւնը, նոր օրէնքն իր դրոյթներով հաւատարիմ է մնացել դեռեւս 2006 թւականին Արգենտինայում ընդունւած 26,199 ազգային օրէնքին, որն Ապրիլի 24-ը սահմանում է որպէս «Հանդուրժողականութեան եւ մարդկանց միջեւ յարգանքի օր»:

Published in Քաղաքական

Աշխարհագրական դիրքն ու հեռաւորութիւնը չեն խոչընդոտում, որպէսզի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ զբօսաշրջային յարաբերութիւններն է՛լ աւելի զարգանան, իսկ փաստը, որ արգենտինացիները մեծ հետաքրքրութիւն ունեն Հայաստանի հանդէպ, վկայում է այն մասին, որ ճիշտ ուղու վրայ ենք: Նման տեսակէտ յայտնեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետութեան դեսպան Գոնսալօ Ուրրոլաբէիտիան:

Published in Քաղաքական

Արգենտինայի հայ համայնքից «Արմէնպրես»-ին տեղեկացրին, որ «Շնորհակալութիւն Արգենտինա, որ չես մոռացել» խորագիրը կրող համերգի ժամանակ հայերը շնորհակալութիւն են յայտնել Արգենտինային, որ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ աջակցել է հայ գաղթականներին եւ նրանց տւել ապրելու, ստեղծագործելու հնարաւորութիւն:

Published in Մշակոյթ
Երեքշաբթի, 01 Սեպտեմբերի 2015 12:40

Հանդիպում՝ Արգենտինայի դեսպանի հետ

Օգոստոսի 31-ին, ՀՅԴ Բիւրոյի Կենտրոնական գրասենեակի «Քրիստափոր Միքայէլեան» կենտրոնում տեղի ունեցաւ հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալօ Ուրրիոլաբեիտիանի եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի միջեւ: Հանդիպմանը ներկայ է գտնւել նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը:

Published in Քաղաքական

Արգենտինայում աւանդական դարձած «Encuentros 2015» միջազգային փառատօնի ժամանակ յարգանքի տուրք կը մատուցւի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Արգենտինայի հայ համայնքի փոխանցմամբ՝ փառատօնի շրջանակում օգոստոսի 31-ին կայանալու է «Վերջին օրօրոցային» երաժշտական ստեղծագործութեան առաջին ցուցադրութիւնը՝ նւիրւած անմեղ նահատակների յիշատակին:

Published in Մշակոյթ

«ՓրենսաԱրմենիա»-ն հաղորդել է, որ Արգենտինայի մտաւորականները, մարդու իրաւանց պաշտպաններն ու բազմաթիւ հասարակական կազմակերպութիւնների անդամներ՝ բողոքի ցոյց են անցկացրել Արգենտինայում Թուրքիայի դեսպանատան մօտ: Ցոյցին մասնակցել է նաեւ Արգենտինայի հայ համայնքը:

Published in Քաղաքական

Բուէնոս Այրէսի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարի բակում, Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտ տեղի է ունեցել Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման հանդիսաւոր արարողութիւնը: Ջահը վառելու եւ կրելու պատւաւոր պարտականութիւնը կատարել է արգենտինահայ յայտնի մարզիկ Ալբերտօ Բարսեղեանը:

Published in Մարզական

Արգենտինայում բնակւող հայազգի գրող Պաբլօ Կաթչաջեանը բանտում յայտնւելու վտանգի առջեւ է կանգնել: Նա մեղադրւում է մտաւոր սեփականութեան իրաւունքը խախտելու, իսկ աւելի յստակ՝ գրագողութեան մէջ:
Կաթչաջեանի՝ 2009 թ. հրատարակւած «Fattened Aleph» գիրքն, ըստ մեղադրանքի՝ արգենտինացի յայտնի գրող Խորխէ Լուիս Բորխէսի «Ալեֆ» մանրապատման վերարտադրւած տարբերակն է:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։