Հա

Մարզական

Երեքշաբթի, 30 Դեկտեմբերի 2014 11:30

Արտահերթ իշխանափոխութիւնը յետաձգւում է

Դեկտեմբերի 22-ին ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարեանը, պատասխանելով առաջիկայում արտահերթ ընտրութիւնների անցկացման հնարաւորութեան մասին հարցին, ասել է, թէ յաջորդ տարի իրադարձութիւնները հիմնականում կապւած են լինելու Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ: «Դա չի նշանակում, որ քաղաքական գործընթացները դադարի մէջ կը լինեն, գարնանից յետոյ աւելի բուռն փուլ կը մտնենք»,- ասել է նա:

Published in Քաղաքական

Ինչպէս ինքը՝ Յովհաննիսեանն է խոստովանել, «Ժառանգութիւն»-ը դրա հնարաւորութիւնները չունի, իսկ եռեակի միւս երկու ներկայացուցիչները՝ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, ուղղակի չցանկացան կազմակերպել այն՝ մնալով նախօրօք յայտարարւած՝ դեկտեմբերի 10-ին Մարդու իրաւունքների պաշտպանութեան օրւան նւիրւած երթ անցկացնելու օրակարգի շրջանակում:

Published in Քաղաքական

«Տարօրինակ» զուգադիպութեամբ՝ հէնց այն ժամանակ, երբ ոչ-իշխանական եռեակի տունը կռիւ ընկաւ համաժողովրդական շարժումը հանրահաւաքային գործունէութեամբ առաջ տանելու նպատակայարմարութեան կապակցութեամբ, հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը հանդէս եկաւ չափազանց հետաքրքրական հարցազրոյցով:

Published in Քաղաքական

Դաշնակցութիւնն իր տեղում է: Դաշնակցութիւնն ընդդիմադիր քաղաքական ուժ է: Երբ քառեակում միասին էինք համագործակցում, ընդհանրապէս պրոբլեմների բարձրացմանը, փաստաթղթաւորմանը, ձեւակերպումներին էապէս մասնակցութիւն էր բերում Դաշնակցութիւնը: Յստակ է Դաշնակցութեան տեղը, ուղղակի մենք ունենք սկզբունքներ, ունենք հետեւողական մօտեցումներ եւ այդ դաշտում շարունակում ենք գործել:

Published in Քաղաքական

Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակեանը լրագրողների հետ զրոյցում, խօսելով ընդդիմութեան պահանջների մասին, նշեց, որ կը կատարւեն այն պահանջները, որոնք տեղաւորւում են երկրի ունեցած հնարաւորութիւնների սահմաններում:

Published in Քաղաքական
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2014 12:10

ԲՀԿ-ին լուրջ վտանգ է սպառնում

Հայ ազգային կոնգրեսը յայտարարութիւն է տարածել, որում զգուշացնում է եռեակի իր գործընկերոջը՝ ԲՀԿ-ին, որ «ակտիւ քաղաքական գործողութիւնների անորոշ ժամանակով յետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առաւելագոյնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»:

Published in Քաղաքական

«tert.am»-ը Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին զրուցել է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցութեան նախագահ Արշակ Սադոյեանի հետ, ով այս մասին հետեւեալ դիրքորոշումը արտայայտեց. «Իշխանութիւնը շահագրգռւած է, որ այդ երեքը տեղաւորւեն «Ազատութեան» կոչւած հրապարակում, որովհետեւ արդէն ամօթ էլ է այն «Ազատութեան» հրապարակ կոչել այսօրւայ միտինգաւորների կազմի պատճառով:

Published in Քաղաքական

Լեւոն Տէր-Պետրոսեանը հոկտեմբերի 24-ի հանրահաւաքում վերահաստատեց, որ քաղաքականութեան մէջ իր համար գոյութիւն ունի ընդամէնը մէկ ընկալում՝ քաղաքական ռէալիզմ, որի հետ կապւած իր համոզմունքներն անփոփոխ են, իսկ դրան դաւաճանելը «հաւասարազօր է քաղաքական կուրութեան կամ արկածախնդրութեան»:

Published in Քաղաքական

«tert.am»-ի հետ զրոյցում քաղաքական վերլուծաբան եւ քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը արձանագրում է, որ ոչ-իշխանական եռեակ-քառեակում կան լուրջ տարաձայնութիւններ արտաքին քաղաքական հարցերի ու վեկտորի հետ կապւած եւ չնայած նրանց միաւորողը ներքին խնդիրներն են, կարծում է, որ ինչ-որ մի պահի, երբ դոմինանտ դառնայ արտաքին քաղաքական վեկտորն իրենց յարաբերութիւններում, «Ժառանգութիւն» կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանն, իհարկէ, գործ չի ունենալու այդ դաշինքում:

Published in Քաղաքական

Հոկտեմբերի 24-ին անցկացւած եռեակի հանրահաւաքը չտւեց այն հիմնական հարցերի պատասխանը, որոնք ի յայտ էին եկել հոկտեմբերի 10-ի հանրահաւաքում հնչած ելոյթներից եւ սկսւած շարժմանը բաւականաչափ անորոշութեան ֆոն հաղորդեց: Իսկ հարցերը հիմնականում կապւած էին նրա հետ, թէ ինչի՞ն է ուղղւած այս շարժումը, ունի՞ այն ընդհանուր եւ ազնւօրէն հրապարակայնացւած համընդունելի նպատակներ, թէ՞ ոչ եւ մինչեւ որտե՞ղ է այն հասունացւելու:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։