Հա

Մարզական

Ռուս-թուրքական յարաբերութիւնները, որոնք առանց այն էլ վերջին շրջանում խիստ սրւած են՝ կապւած Իդլիբի շուրջ ստեղծւած իրավիճակի հետ, սպառնում են վերաճել թշնամականի. սիրիական հողում վերջին աւիահարւածների արդիւնքում գրանցւած երեք տասնեակից աւել թուրք զինւորների մահւան առնչութեամբ չափազանց կոշտ է արտայայտւել Էրդողանի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Մեսութ Հաքքը Ջաշընը եւ թուրքական «A Haber» հեռուստաընկերութեան ուղիղ եթերում սպառնացել Մոսկւային ծանր վրէժով. «Ռուսաստանում 25 միլիոն մուսուլման կայ, Ռուսաստանը ներսից կը պառակտւի։ Եթէ մուսուլմանները սկսեն հարւածել, վրէժը շատ ծանր կը լինի Ռուսաստանի համար»:

Published in Միջազգային

Հաշւի առնելով Իդլիբում իրավիճակի սրումը եւ Թուրքիայի հակառուսական հռետորաբանութիւնը՝ Անկարան կարող է Բաքւի ձեռքերով լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ սադրել ղարաբաղեան ուղղութեամբ:

Յունաստանը վետօ է կիրառել այն յայտարարութեան վրայ, որը ՆԱՏՕ-ն մտադիր էր անել յաջակցութիւն Թուրքիայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսւելուց յետոյ:

Published in Միջազգային

Եւրոխորհրդարանի արտաքին կապերի հարցերով յանձնաժողովը թուրքական իշխանութիւններին կոչ է արել բանտից ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քաւալային եւ Սելահաթին Դեմիրթաշին:

Published in Միջազգային
Երեքշաբթի, 25 Փետրւարի 2020 13:40

Ակնարկ. Իտլիպը եւ ռուսական արգելակները

Սուրիական բանակի ռազմավարական նշանակութիւն ունեցող տեղաշարժերը ոչ միայն գետնի վրայ իրավիճակային փոփոխութիւն յառաջացուցած են, այլ նաեւ զգալիօրէն փոխած խաղին կանոնները: Սուրիական զինեալ ուժերը տարածքներ կը մաքրազտեն ահաբեկիչ տարրերէ եւ կը ձգտին Իտլիպի ամբողջական ազատագրումին: Դամասկոս-Հալէպ մայրուղիի թէ Հալէպի օդակայանի վերահսկումով սուրիական պաշտօնական բանակը տիրական ներկայութիւն կը վերահաստատէ այդ շրջանի կարեւորագոյն կէտերուն վրայ:

Փետրւարի 23-ին, Անկարայում տեղի ունեցաւ Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան (HDP) հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցեցին հազարաւոր պատգամաւորներ, իսկ հազարաւորներն էլ զրկւած են մասնակցութիւնից՝ Թուրքիայի իշխանութիւնների կողմից հարուցւած արհեստական արգելքների պատճառով։

Բախւելով վերջին տարիներին ռազմավարական տարբերւող շահերի հետ՝ կապւած տարածաշրջանում Թուրքիայի ու Իրանի աճող ազդեցութեան հետ, Վաշինգտոնին անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ աւիաբազան Թուրքիայից Վրաստան տեղափոխելու հարցը:

Published in Միջազգային
Երկուշաբթի, 24 Փետրւարի 2020 10:50

Նշմար. Բարացուցական խօսք եւ անհեթեթ փորձ

Իտլիպի մէջ Թուրքիա-Ռուսիա լարուածութիւնը կը գտնուի բարձր մակարդակի վրայ: Դէպքերը կը զարգանան արագօրէն եւ ի վնաս թրքական կողմին: Թուրքիոյ պաշտպանութեան նախարարի «Իտլիպի մէջ հարցը կրնայ լուծուիլ, եթէ Ռուսիան մէկ կողմ կանգնի» անհեթեթ խօսքը լաւագոյնս կ՛արտայայտէ թրքական կողմին անճրկութիւնն ու յուսահատութիւնը, սակայն ասիկա այդ մասին միակ վկայութիւնը չէ, այլ գոյութիւն ունին այդ իրողութիւնը հաստատող նոյնքան խօսուն այլ օրինակներ:

Published in Միջազգային

Թուրքիայի ճամփորդական ընկերութիւնների միութիւնը (TURSAB) զգալի բարձրացրել է Թուրքիայի թանգարանների ու պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերի գները։

Published in Մշակոյթ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է մարտի 5-ին իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի, Անգելլա Մերկէլի եւ Էմանուէլ Մակրոնի հետ քննարկել իրավիճակը Իդլիբի շրջանում:

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։