Հա

PDF

04/04/2020 - 08:10

«Մարտին ԱՄՆ տնտեսութիւնը կորցրել է 701 հազար աշխատատեղ»․ WP

Կորոնավիրուսի տարածման պատճառով մարտին ԱՄՆ տնտեսութիւնը կորցրել է 701 հազար աշխատատեղ, գործազրկութեան ընդհանուր մակարդակը հասել է 4.4 տոկոսի։

«alikonline.ir» - Կորոնավիրուսի տարածման պատճառով մարտին ԱՄՆ տնտեսութիւնը կորցրել է 701 հազար աշխատատեղ, գործազրկութեան ընդհանուր մակարդակը հասել է 4.4 տոկոսի։ Այդ մասին ուրբաթ հաղորդել է Washington Post թերթը՝ յղում անելով երկրի Աշխատանքի նախարարութեանը։ Գրում է News.am-ը:

Մասնաւորապէս, զբօսաշրջութեան ու սպասարկման ոլորտը (ռեստորաններ եւ ակումբներ) կորցրել է 459 հազար աշխատատեղ։ Գործազրկութիւնն անդրադարձել է նաեւ առողջապահութեան, կառուցապատման եւ մանրածախ առեւտրի ոլորտներին։

Հինգշաբթի նախարարութիւնը յայտնել էր, որ վերջին երկու օրւայ ընթացքում ԱՄՆ-ում գործազրկութեան նպաստի համար դիմումների թիւը հասել է ռեկորդային 6.6 միլիոնի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։