Հա

PDF

01/02/2023 - 10:30

Կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նիստի պայմանաւորւածութիւնների ընթացքը մշտադիտարկող յանձնախմբի նիստը

Հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նիստի պայմանաւորւածութիւնների ընթացքը մշտադիտարկող յանձնախմբի նիստը Թեհրանում:

«alikonline.ir» - Կայացէլ է հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նիստի պայմանաւորւածութիւնների ընթացքը մշտադիտարկող յանձնախմբի նիստը Թեհրանում:

ՀՀ Փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի եւ ԻԻՀ նախագահի տեղակալ Սէյէդ Մասուդ Միրքազեմիի համանախագահութեամբ ս․թ․ յունւարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նիստի պայմանաւորւածութիւնների ընթացքը մշտադիտարկող յանձնախմբի նիստը։ Տեղեկացնում է ՀՀ կառավարութեան կայքը:

Նիստի շրջանակներում քննարկւել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարները, ինչպէս նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկայ համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնները։ Մտքեր են փոխանակւել առեւտրատնտեսական յարաբերութիւնների՝ այդ թւում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցութեան զարգացման եւ ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Նիստի նախօրէին կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի եւ ԻԻՀ նախագահի տեղակալ Սէյէդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։

Յանձնախմբի աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետութեան տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների, էկոնոմիկայի, շրջակայ միջավայրի նախարարների տեղակալների մասնակցութեամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցութեան փոխշահաւէտ ուղղութիւններով առկայ խնդիրները վերհանելու եւ դրանց լուծման ուղղութեամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նիստի պայմանաւորւածութիւնները մշտադիտարկող յանձնախմբի նիստի աւարտին ՀՀ փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր եւ կարեւոր գործընկեր է, շնորհակալութիւն է յայտնել իրանական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելութեան համար եւ կարեւորել է նման ձեւաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ ՀՀ Փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը ԻԻՀ նախագահի տեղակալ Սէյէդ Մասուդ Միրքազեմիին հրաւիրել է Երեւան յաջորդ նման ձեւաչափով նիստը անկացնելու համար։

Երկուստեք նշւել է, որ արձանագրւած խնդիրների լուծումները մշտապէս կը լինեն երկու երկրների կառավարութիւնների ուշադրութեան կենտրոնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։