Հա

PDF

05/02/2023 - 10:35

«Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարաւոր արտահանողների»․ Սուրէն Պարսեան

Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարաւոր արտահանողների։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել տնտեսագիտութեան թեկնածու Սուրէն Պարսեանը։ 

«alikonline.ir» - Կենտրոնական բանկը սնանկացրել ու սնանկացնում է հազարաւոր արտահանողների։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել տնտեսագիտութեան թեկնածու Սուրէն Պարսեանը։ Գրում է tert.am-ը:

Նա նշել է, որ արտահանողները 2022 թւականին էական վնասներ են կրել, վնասներ է կրել նաեւ տեղեկատւական տեխնոլիագիաների ոլորտը. ընկերութիւնները փակում են, աշխատատեղերը կրճատւում։

Ս. Պարսեանը ԿԲ նախագահին յիշեցնում է, որ 2022 թւականի համար իրենք 4 տոկոս գնաճ էին կանխատեսել, սակայն տարին աւարտւեց 8,3 տոկոսով.
«Կենտրոնական բանկն իր կանխատեսումներում անցած տարի մի քանի անգամ սխալւել է։ Արդէն երրորդ տարին է սխալ կանխատեսում են անում»։

«ԿԲ-ն ու կառավարութիւնը կարծում են, որ Հայաստանում ռուս ռելոկանտները կը մնան, գումարը կրկին դրսից կը գայ, դրամը արժեւորւած կը մնայ, 7 տոկոս տնտեսական աճ կունենան։ ԿԲ-ն ու կառավարութիւնը կարճաժամկէտ են մտածում, երկարաժամկէտ չեն տեսնում լուրջ խնդիրները, որոնք առաջացնում են տնտեսութեան գերտաքացումը։ Հիմա հէնց այդ փուլում ենք։ Դրսից փչած տնտեսական աճը, որը 1,5-2 տարի յետ կարող է վերանալ, տեղն ինչո՞վ ենք լրացնելու, ոչ ոք չի ասում։ ԿԲ-ն ու կառավարութիւնը չունեն ծրագիր ռելոկանտների գնալու ու գումար չգալու դէպքում»,- նշել է Պարսեանը։

Տնտեսագիտութեան թեկնածուի խօսքով, դրամի արժեւորման պատճառով տուժել են նաեւ ներքին արտադրողները. կումունալ վճարների թանկացման հետեւանքով թանկացել է տեղական արտադրողների արտադրանքը, իսկ դրամի արժեւորման հետեւանքով ներկրողները դրսից աւելի էժան են բերում նոյն ապրանքը եւ ներքին արտադրողն այսպիսով դուրս է մնում շուկայից։ Օրինակ, սննդամթերքի շուկան՝ կարագ, թթւասեր, պաղպաղակ եւ այլն։

Ըստ Ս. Պարսեանի, կառավարութիւնը եւ ԿԲ-ն յաճախ սպեկուլեացիա են անում՝ հարցնելով, ուզո՞ւմ էք արդեօք ապրանքների գները թանկացնել, սպառողն էլ, բնականաբար, ասում է՝ ոչ։

«Բայց եթէ տեղական արտադրողը փակւի, աշխատատեղերի կորուստ ենք ունենալու եւ x գումար ստացող մարդը այլեւս չի կարողանալու ստանալ այդ գումարը եւ խանութից գնել այդ էժան ապրանքը»,- ասել է տնտեսագիտութեան թեկնածու Սուրէն Պարսեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։