MENU
Օգոստոսի 2-ին Աւստրալիայում գտնւող արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպում է ունեցել Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալի հետ:
ԱՄՆ-ի արեւմտեան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արցախ ժամանած 18 երիտասարդներ ճամբարի աւարտից յետոյ այցելեցին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն եւ հանդիպում ունեցան ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի հետ:
Յուլիսի 24-ից-28-ը Ուկրայինայի Լւով քաղաքի մերձակայքում տեղի ունեցաւ հոլանդական «Մաքս Վան Դեռ Շտոել» հիմնադրամի, Ուկրայինայի Ընկերվար-ժողովրդավար կուսակցութեան եւ Բրիտանիայի Աշխատաւորական կուսակցութեան կազմակերպած «Ընկերվարութեան եւ ժողովրդավարութեան ակադեմիայի» ամենամեայ ամառային հաւաքը:
Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի կարծիքով, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի դէմ պատժամիջոցները ԱՄՆ-ի խարդախութեան ապացոյցն են:
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասօ քաղաքի Walmart հանրախանութում երէկ՝ օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով՝ ժամը 11:00-ին, հրաձիգը կրակ է բացել յաճոխորդների ուղղութեամբ:
Մոսկւայում, երէկ՝ օգոստոսի 3-ին, մայրաքաղաքի քաղաքային դումայի ազատ ընտրութիւնների պահանջով չարտօնւած բողոքի ակցիաներ են անցկացւել:
Ստամբուլեան կոնւենցիան այսօր շահարկումների, քննարկումների պատճառ է դարձել, եւ որպէսզի իր բուն ասելիքը տարընթերցումների տեղիք չտայ, ապա հէնց սկզբից ընդգծում է` կողմ է ընտանիքում, սոցիալական միջավայրում բռնութիւնը բացառող իւրաքանչիւր նախաձեռնութեան. Yerkir.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արմենուհի Կիւրեղեանը:
«Վաթանէ էմրուզ» օրաթերթի ղեկավարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է օրաթերթի հրատարակումը:
ԱՄՆ-ն օրինական տէրերին է վերադարձրել հազւագիւտ 2 սկահակները, որոնք գողացել եւ վաճառել էին նացիստները 80 տարի առաջ: