Հա

PDF

Items filtered by date: Երեքշաբթի, 01 Դեկտեմբերի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Այն, որ Նիկոլ Փաշինեանն ընդունակ է անընդհատ նոր ստեր յօրինել, մանիպուլեատիւ յայտարարութիւններ անել իր՝ արդէն արւած հին ստերի, սխալների արդարացման համար, վաղուց արդէն յայտնի է բոլորին։ Այն, որ նրա այսօրեական յայտարարութիւնը հակասում է նախորդ օրերի յայտարարութիւններին, ոչ մէկին արդէն չի զարմացնում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցից յետոյ ՀՀ կառավարութեան մօտ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հացադուլ յայտարարած քաղաքացիները դադարեցրել են հացադուլը:

Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դէպի իրականութիւն, որը փակելու է ֆէյքաֆաբրիկաները, եւ յայտարարելու է, որ մենք պարտւել ենք պատերազմում, մենք հազարաւոր զոհեր ենք տւել, անվտանգութիւն ենք կորցրել։ Այս մասին, ադրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի գրառմանը, ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը:

Իսլ. խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է միջուկային գործունէութեան աշխուժացման նախագիծը:

Published in Իրան

Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքը դատապարտող հաղորդագրութիւն է հրապարակել՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը:

Published in Թեհրան

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը անդրադառնալով Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքին ընդգծել է, որ նրա նահատակման հարցով ակնյայտ է ԱՄՆ-ի եւ սիոնիստների դերակատարութիւնը:

Published in Իրան

Իրանի պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքի հարցով հեռախօսազրոյց ենք ունեցել Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ:

Published in Իրան
Երեքշաբթի, 01 Դեկտեմբերի 2020 11:55

Դաշնակցութիւնը երանի՜ սխալած ըլլար

Անցնող 2,5 տարուան ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միշտ ալ ահազանգեց եւ բարձրաձայնեց այսօրուան կացութեան ու վտանգին մասին: Զգուշացուց իշխանութիւններն ու ժողովուրդը Արցախին սպառնացող ծանր հարուածէն: Յունուար 2019-ին Դաշնակցութիւնը իր Ընդհանուր ժողովը գումարեց Արցախի մէջ։ Ան ամէն ճիգ ի գործ դրաւ աւելի ընդարձակելու համահայկական եւ միջազգային զօրակցութիւնը՝ ի նպաստ Արցախին, ինչպէս նաեւ անյետաձգելի նկատեց Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը ու այդ իմաստով փորձեց համազգային եւ համահայկական շարժում ձեւաւորել:

Ժնեւում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համենէն ՄԱԿ-ին կոչ է արել վճռական արձագանքել իրանցի անւանի ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի սպանութեանը:

Published in Իրան

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտան Լաչինի շրջան։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։