Հա

PDF

Items filtered by date: Կիրակի, 31 Յունւարի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Կիրակի, 31 Յունւարի 2021 14:00

31 յունւարի 2021

Published in PDF

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յունւարի 31-ին տեսակապի միջոցով մասնակցել է Հիւսիսային Խորասան եւ Քուրդիստան նահանգներում ջրամատակարարման եւ էլեկտրաէներգիայի 13 խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութեանը:

Published in Իրան

Պատերազմից յետոյ քաղաքական խրտւիլակի կարգավիճակում յայտնւած Հայաստանի վարչապետը ամէն օր հակառակորդ կողմից ծաղրանքի ու արհամարհանքի ենթարկւելով ըստ էութեան նրա համար է միայն բանակցութիւնների մասնակցում, որպէսզի գլուխը կախ ստորագրի այն ինչ կը դնեն առջեւը: Ինչպէս գիտենք նոյն կամակատարութեամբ, եւ այսպէս կոչւած, բանաւոր պայմանաւորւածութիւնների շրջանակում՝ սեփականելով պետական մի քանի ինստիտուտների լիազօրութիւնները, նոյն պատասխանատու անձը Հայաստանից տարածքներ է յանձնում Ադրբեջանին:

Պետական սեկտորի սեփականութիւնը մասնաւոր սեկտորին փոխանցման ընթացակարգերում պէտք է ամենայն ճշտգրտութեամբ պահպանել օրէնքի հիմնարար սկզբունքները, եւ թափանցիկութեան պահանջները, միեւնոյն ժամանակ փարատելով երկիմաստութիւնը՝ հնարաւոր թիւր մեկնաբանութիւններից խուսափելու համար:

Published in Իրան

Նորութիւն յայտնած չենք լինի, եթէ ասենք, որ անցնող 2020 թւականը հայութեան համար եղաւ իրադարձութիւններով յագեցած, լարւած տարի: Այդ մթնոլորտն իր ազդեցութիւնն ունեցաւ նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութան եւ մասնաւորապէս նրա բարձրագոյն մարմնի՝ ՀՅԴ Բիւրոյի գործունէութեան վրայ: Բազմաճակատ անելիքների շրջանակում իր տեղն ունեցաւ նաեւ մտաւոր-գաղափարական աշխատանքը, ինչի կարեւորութիւնը Դաշնակցութեան կողմից չի անտեսւել հայութեան եւ կուսակցութեան համար ամենաբարդ ժամանակներում անգամ:

Ուրբաթ եւ շաբաթ՝ 2021 թւականի յունւարի 29 եւ 30-ին, Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ու մասնակցութեամբ եկեղեցական դասի, Ս. Սարգիս զօրավարի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ:

Published in Նոր Ջուղա

Հայերը եւ իրանցիները՝ որպէս վաղեմի հարեւաններ, ունեն քաղաքական, տնտեսական եւ մշակութային յարաբերութիւնների ու շփումների բազմահազարամեայ պատմութիւն, իսկ Հայաստան-Իրան սահմանը որեւէ երկու երկրի միջեւ երբեւէ գոյութիւն ունեցած հնագոյն սահմաններից է։ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ ցամաքային սահման ունեցող հարեւաններից Հայաստանի Հանրապետութիւնը միակ քրիստոնէական երկիրն է, ինչը բազմիցս յատուկ կերպով ընդգծւել է նաեւ բարձրաստիճան իրանցի քաղաքական գործիչների պաշտօնական յայտարարութիւններում։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը ֆէյբուքեան գրառում է արել, որում ասւում է․

Պատերազմից յետոյ հոգենաբական տրաւմայից խուսափել են երկու տեսակի հայեր՝ հայրենիքի, զինւորի, պետականութեան նկատմամբ որեւէ սէր չունեցողները եւ պատերազմի սցենարին ծանօթ մարդիկ։

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։