Հա

PDF

Items filtered by date: Երեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

2021-թ. հոկտեմբերի 17-18-ին, Երեւանի «Արամ Մանուկեան» կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ մամուլի խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը եւ անդամները, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամները, ՀՅԴ մամլոյ դիւանն ու հանրային կապերի եւ քարոզչական գրասենեակի աշխատակիցները, ՀՅԴ աշխարհատարած կառոյցի մամուլի խմբագիրները եւ շրջանների հանրային կապերի պատասխանատուները, սոցիալական ցանցերի մասնագէտները։

Երեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2021 13:30

19 հոկտեմբերի 2021

Published in PDF

Քեմալաբոլշիկեան փոխհամաձայնեցւած ռազմաքաղաքական համագործակցութեան հետեւանք հանդիսացող՝ Մոսկւայի 1921 թ-ի մարտի 16-ի եւ դրա ածանցեալ՝ Կարսի 1921 թ-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չէզոքացման փորձ. ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ՀՀ ԳԱԱ-ում՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

Դպրոցների վերաբացումը անհրաժեշտ է կատարել խոհեմ քայլերով, այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ յայտնել է դոկտ. Ղասեմ Ջանբաբային Գիտութեան ազգային խորհրդի հերթական նիստի ընթացքում:

Published in Հասարակական

Parliamentmonitoring.am-ի հարցազրոյցը «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանի հետ:

 

Գոհաբանական աղօթքով նշւեցին Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի, ինչպէս նաեւ նոյն վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօները, երկուշաբթի՝ 2021 թւականի հոկտեմբերի 18-ի առաւօտեան, վերոնշեալ եկեղեցում։ 

Published in Նոր Ջուղա

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարէն Քոչարեանը Գորիսում եւ Գիւմրիում իշխանութեան պարտութիւնը պայմանաւորեց՝ ինչպէս ընդդիմութեան որդեգրած ճիշտ մարտավարութեամբ, այնպէս էլ՝ իշխանութեան ղեկավարի տւած եւ չկատարած խոստումների շարքով։

Հոկտեմբերի 18-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը շնորհաւորական այցով հանդիպել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Գերերջանիկ Տ. Ռաֆայէլ Պետրոս 21-րդ Մինասեանին:

Երկուշաբթի 18 հոկտեմբեր 2021-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան մեկնեց Ուրմիա, հայոց ազգային «Մասիհա» դպրոցում նախագահելու Թարգմանչաց Տօնի առիթով խորհրդանշական ծրագրի, որի ընթացքին, Մշակոյթի ամսւայ առիթով պարգեւատրեց տեղի հայոց դպրոցի երկու նւիրեալների: 

Published in Ատրպատական
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։