MENU
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի իր հաստատուն կառոյցով, գաղափարական խոր աւանդով եւ աշխարհահայեացքով բոլորեց իր հիմնադրութեան 131-ամեակը, որուն նուիրուած տօնակատարութիւնը տեղի ունեցաւ երէկ` ուրբաթ, 10 դեկտեմբեր 2021-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, Ազգային միացեալ վարժարանին մէջ:
8 տարուց յետոյ գումարւել է արտերկրում գտնւող իրանցիների բարձրագոյն խորհրդի առաջին նստաշրջանը՝ Հանրապետութեան նախագահի նախագահութեամբ, որի ընթացքում նաեւ ելոյթ է ունեցել ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը՝ անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքական դրոյթներին:
Ծանր պայմաններու մէջ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կը նշէ իր հիմնադրութեան 131-ամեակը: Ծանր են հայրենիքի պայմանները: Եւ բնականաբար հայրենիք հասկացողութեան մէջ կը ներառուին թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի հանրապետութիւնները:
1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդւելով միջազգային իրաւունքի նորմերով՝ Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքւէով վճռական «այո» ասաց արդէն հռչակւած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեանը:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարեանը յայտարարուիւն է տարածել «Հայաստան» դաշինքի՝ կալանքի տակ պահւող պատգամաւորների ազատ արձակվւելու կապակցութեամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի նախաձեռնութեամբ առցանց անցկացւող «Յանուն ժողովրդավարութեան» համաժողովին ժամեր առաջ ելոյթով է հանդէս եկել: Հիմնականում խօսելով ժողովրդավարութեանը վերաբերող հարցերից՝ Փաշինեանը չի անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական ու անվտանգային սպառնալիքներին, նշել է միայն հետեւեալը. «Ժողովրդավարութիւնն ամրապնդելու մեր ջանքերում մենք բախւում ենք բազմաթիւ մարտահրաւէրների: Մեզ համար ամենամեծ մարտահրաւէրը մեր անվտանգութեանը սպառնացող ռազմական բնոյթի սպառնալիքներն են»:
Ադրբեջանից ու Թուրքիայից եկող վտանգը մեծ է, եւ դա հիմնականում Հայաստանի ու Արցախի ժողովուրդն է իր մաշկի վրայ զգում՝ Սիւնիքում Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Կանադայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Սեւակ Բելեանը, որը աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախմբերի աւելի քան 50 ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների 5-օրեայ խորհրդաժողովին, որն անցկացւեց Երեւանում, Գորիսում եւ Ստեփանակերտում։