Հա

PDF

Items filtered by date: Երեքշաբթի, 07 Դեկտեմբերի 2021 - Ալիք օրաթեռթ

Սրանց ձեռագիրը չի փոխւում, սրանք կարող են դա անել այն ժամանակ, երբ ոհմակով են եւ շատ են: Եթէ էդքան լաւ մարտական մարդիկ են՝ տեղը կար ցոյց տալու, եւ պատերազմի դաշտում թող գոնէ գէթ մէկ մասնակցութիւն ունենային, գէթ մէկ վիրաւոր լինէր իրենցից, էդ ժամանակ կը մտածէինք, որ տղայական կամ տղամարդավարի որեւէ բան կայ իրենց մէջ. մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադէպը՝ լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարօն Տօնոյեանը:

Սխալ մեկնաբանութիւններ են տարածւում լրատւամիջոցներում: Մեզ ոչ ոք չի կարող ծեծել, մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել, հրաւիրել են իրենց սենեակ՝ պարզաբանելու, 30-40 հոգով բորենու նման յարձակւել են 3 հոգու վրայ եւ ստացել համապատասխան հակահարւած. մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադէպը՝ լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանեանը:

Մենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք, թող գան: Եթէ անգամ պատգամաւորի օգնականները (ՔՊ-ի կողմից ծեծի ենթարկւած երիտասարդները) նրանց թարս աչքով են նայել, իրենք պատգամաւոր են` «ազգընտրեալներ», որոնք պէտք է կարողանան իրենց տիրապետել: Եթէ չեն կարողանում, թող գնան ուրիշ տեղ, ԱԺ-ն չսարքեն ինչ-որ խուլիգանական տեղ. այսօր ԱԺ-ի դիմաց յայտարարել է ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի նախագահ Սարգիս Կարապետեանը:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների օգնականներ Գերասիմ Վարդանեանին, Սեւակ Նազարեանին, Տարօն Ղազարեանին եւ այլոց ՔՊ-ական մի քանի պատգամաւորներ կանչել են ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբէն Ռուբինեանի սենեակը եւ յարձակում գործել նրանց վրայ։

Այսօր տելեգրամ ալիքներից մէկը Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալէն Սիմոնեանի մասնակցութեամբ տեսանիւթ հրապարակեց, որում վերջինս ինչ-որ զրոյցի ընթացքում մասնաւորապէս նշում էր, որ իր համար գերիները չկան:

Երեքշաբթի, 07 Դեկտեմբերի 2021 13:30

7 դեկտեմբերի 2021

Published in PDF

Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Սիրիայի Արաբական Հանրապետութեան ԱԳ նախարար Ֆէյսալ Միկդադի հետ հանդիպման ընթացքում նշել, որ ԱՄՆ-ն զայրացած է Սիրիայում եւ Իրաքում կրած պարտութիւնների, ԴԱԷՇ-ի փլուզման, դիմադրութեան ճակատի յաղթանակի, եւ ուժերի ընդլայնման պատճառով՝ աւելացնելով, որ ԱՄՆ-ի գործողութիւնները միտւած են ԴԱԷՇ-ի վերականգմանը:

Published in Իրան

«Սահմանագծման եւ սահմանազատման այս զգայուն հարցը պէտք է բաց քննարկւի, իշխանութիւնը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»,- Ազգային ժողովում ասաց «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» յայտարարութեան նախագծի հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Սուրէն Սարգսեանն՝ Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի օրէցօր խորացող ճգնաժամին։

Published in Միջազգային
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։