Հա

PDF

Items filtered by date: Շաբաթ, 12 Յունիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Շաբաթ, 12 Յունիսի 2021 13:30

12 յունիսի 2021

Published in PDF

Ինձ մօտ հարց է առաջացել․ եթէ երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արւել կառավարութեան կողմից, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մօտ ու հանրահաւաք կազմակերպում, դիմում ձեզ՝ ձեր վստահութեան քւէն ստանալու համար: Մէկը կարո՞ղ է ինձ բացատրել, թէ ինչ խղճով են գալիս: Այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

Նիկոլ Փաշինեանը կառուցողի ու կայունութեան կողքին ընդամէնը ղժղժան, քանդող, աւերիչ տեսակ է: Այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ խօսելով այն մասին, որ Նիկոլ Փաշինեանը եկել էր Սպիտակ՝ քարոզարշաւի, սակայն, Սպիտակի վերականգնման համար ոչինչ չի արել, բայց նոյն ժամանակ Սպիտակում քննադատել է Ռոբերտ Քոչարեանին, որը նորովի կառուցել է քաղաքը։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը հերթական յօդւածում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի դէմ «կոմպրոմատի» հրապարակման ակնկալիքների մասին։

Երէկ՝ յունիսի 11-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ցուցասրահում կայացել է «Մանկութեան երանգներ» ցուցահանդէսը, որը նախաձեռնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը՝ ԱՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի հետ համատեղ:

Published in Մշակոյթ

Սիրելի՛ Առաջնորդ Սրբազան Հայրեր,

Ինչպէս գիտէք, առաջիկայ օրերուն տեղի պիտի ունենայ Իրանի Իսլամական Հանրապետութեան նոր նախագահի ընտրութիւնը։ Մեր ջերմ թելադրութիւնն է ձեզի, որ կոչ ուղղէք ձեր հոգեւոր խնամքին յանձնւած մեր ժողովուրդի զաւակներուն, որ որպէս լիիրաւ եւ հաւատարիմ քաղաքացիներ իրենց համար նւիրական պարտականութիւն նկատեն մասնակցութիւն բերելու ընտրութեան։

Published in Սփիւռք

«Հայաստան 20 յունիսի ընտրութիւններու սեմին» խորագիրով «Վանայ ձայն»-էն կատարուած հարցազրոյցի մը ընթացքին օրուան հիւրը` ՀՅԴ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեան խօսեցաւ Հայաստանի մէջ տիրող քաղաքական ընդհանուր պատկերին, ընտրութիւններու կարեւորութեան եւ անոնց հետեւանքներուն, ինչպէս նաեւ Դաշնակցութեան ուղեգիծին մասին: Հարցազրոյցը վարեց «Վանայ ձայն»-ի տնօրէն Վիգէն Աւագեան:

«Հայաստան» դաշինքը հանդէս է գալիս կոնկրետ ծրագրով, տեսլականով, իսկ հեռացող իշխանութեան ղեկավարը միայն ատելութեան խօսքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ պատմաբան Ռուբէն Մելքոնեանը՝ նշելով, որ քարոզարշաւի ընթացքում ոչ միայն ձեւաւորւել է երկու յստակ բեւեռ, այլեւ ձեւաւորւել են բեւեռներ ասելիքի եւ դրա բացակայութեան: 

Շաբաթ, 12 Յունիսի 2021 11:25

Գերիներու ամբոխահաճ առեւտուր…

Մինչեւ ընտրարշաւի աւարտը, ի՞նչ նորելուկ գաղափարներ եւ մտայղացումներ հրապարակ պիտի նետեն Նիկոլ Փաշինեան եւ իր ընտրական մեքենան:

«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկութիւններով, Նիկոլ Փաշինեանի՝ մարզային իւրաքանչիւր այցից յետոյ իշխանութեան կուլիսներում իսկական «պատերազմ» է. Փաշինեանը պարզապէս «պատեպատ» է տալիս պատասխանատուներին: Բանն այն է, որ նրան մեծապէս նեարդայնացնում է այն հանգամանքը, որ իւրաքանչիւր հանրահաւաքին փաստացի աչքերի առջեւ նոյն դէմքերն են, որոնց, որպէս «շրջիկ մասնակիցներ», իրենց հետ պտտում են, բայց նոյնիսկ այդ պարագայում ակնկալւող մարդաքանակը ոչ մի կերպ հաւաքել չի ստացւում: 

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։