Հա

PDF

Items filtered by date: Կիրակի, 26 Սեպտեմբերի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, գեներալ-գնդապետ, Արցախի եւ Հայաստանի պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանն ուղերձ է յղել 44-օրեայ պատերազմի տարելիցի կապակցութեամբ։

Կիրակի, 26 Սեպտեմբերի 2021 13:30

26 սեպտեմբերի 2021

Published in PDF

Սեպտեմբերի 25-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի գրասենեակում ՀՅԴ ԳՄ անդամների եւ Մարզային կոմիտէների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի է ունեցել խորհրդակցութիւն։

Կիրակի, սեպտեմբերի 26-ին, Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրութիւնները: Իւրաքանչիւր ընտրող քւէարկում է երկու անգամ՝ սկզբում կուսակցութեան ցուցակի, այնուհետեւ ՝ միամանդատ ընտրատարածքի թեկնածուի համար:

Published in Միջազգային

«168 ժամ»-ի հետ զրոյցում ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին նշեց, որ սեպտեմբերի վերջին Սոչիում նախատեսւող Պուտին-Էրդողան բանակցութիւնները չափազանց կարեւոր են լինելու, ինչպէս նաեւ այն ինչ-որ առումով լոյս է սփռելու հայ-թուրքական հնարաւոր զարգացումների վրայ: Նախ, ըստ նրա, հարկ է արձանագրել, որ հանդիպումը տեղի է ունենում ռուս-թուրքական ոչ այնքան սրացման, որքան որոշակի տհաճ մթնոլորտում: 

Published in Միջազգային

Արցախեան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցութեամբ Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը արտգործնախարարութիւնում հանրագիր է յանձնել Արեւելեան Եւրոպայի բաժնի պատասխանատուներ՝ Շառլոթէ վան Բաքին եւ Իրենէ Կրախտին։

Published in Հայ Դատ

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը շաբաթ, 24 սեպտեմբերին Լիբանանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Տորըթի Շիային յղեց նամակ մը, որուն մէջ ողջունեց Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան կողմէ քոնկրեսականներ Թոնի Քարտենասի, Էտըմ Շիֆի եւ Փրետ Շըրմընի ներկայացուցած ուղղումի որդեգրումը, որ Ազրպէյճանէն կը պահանջէ անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիները, որոնք մարդկային իրաւանց միջազգային հռչակագիրներու խախտումով` ապօրինաբար բանտարկուած կը պահուին եւ չարչարանքներու կ՛ենթարկուին:

Published in Հայ Դատ

Շաբաթ, 25 սեպտեմբերի 2021 թ.-ին, ուսումնական-կրթական վերամուտի առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան յատուկ պատգամ յղեց Ատրպատականի հայոց թեմում գործող չորս կրթօջախների տեսչութեանց, հոգաբարձական եւ ուսուցչական կազմերին, ծնողական խորհուրդներին եւ աշակերտութեան ուղղւած, շնորհաւորելով բոլորին 2021-2022 կրթական տարեշրջանի համար մեր դպրոցների դռների վերաբացւելը:

Published in Ատրպատական

Ուրբաթ եւ շաբաթ՝ 24 եւ 25 սեպտեմբերի 2021 թւականին, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում երկօրեայ արարողութեամբ նշւեցին Ս. Գէորգ Զօրավարի եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօները:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։