MENU
Այդ հարցը շատ է շահարկւել այս ընթացքում: Իրականում կարեւորագոյն հարցերով անգործութիւն դրսեւորելու համար շատ լաւ պատրւակ է մատնանշել, մատով ցոյց տալ Սահմանադրութիւնը եւ ասել, գիտէք, Սահմանադրութիւնը հնարաւորութիւն չէր տալիս»,- Aravot.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով նախագահ Արմէն Սարգսեանի հրաժարականին եւ պատասխանելով հարցին՝ արդեօ՞ք ակտիւ էր աշխատում Արմէն Սարգսեանն ու մի՞թէ ՀՀ նախագահի պաշտօնը ստանձնելիս ծանօթ չէր նախագահի լիազօրութիւնների սահմանափակ լինելուն, ասաց իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը:
Այսօր արդի հայ գրականութեան ամենաբարձր գագաթներից մէկի՝ Պարոյր Սեւակի ծննդեան օրն է: Մեծ պոէտն այսօր դարձաւ 98 տարեկան:
Երկրի կորոնավիրուսային գունային քարտէզում կրկին յայտնւել են նարնջագոյն քաղաքներ: Այս մասին տեղեկացնում է կորոնավիրուսի վերաբերեալ տեղեկատւական «Դիմակ» յաւելւածը:
Մէկ բան անվիճելի է. Հայաստանում փոխւեցին քաղաքական իրողութիւններ, իսկ իրադարձութիւնների հետագայ զարգացումը կարող է յանգեցնել ամբողջական իշխանափոխութեան: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Ղազինեանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրաժարականին:
Արեւելեան Եւրոպայում ՀԱՊԿ-ի սահմանների մօտ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ակտիւութիւնը չի նպաստում տարածաշրջանում անվտանգութեան ամրապնդմանը, պէտք է կրճատել լարւածութեան աստիճանը, յայտարարել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը:
Ռուսաստանում Չինաստանի դեսպանատունը հերքել է Bloomberg հանդէսի տարածած տեղեկութիւնն առ այն, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է չյարձակւել Ուկրայինայի վրայ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։
Կորոնավիրուսի ապագայ տեսակները կարող են լինել աւելի վարակիչ, քան «Օմիկրոն»-ն է: Այդ մասին կիրակի յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան փորձագէտ Մարիա վան Քերքհովէն:
Այս հրաժարականին պէտք է լուրջ վերաբերւել: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը` անդրադառնալով Արմէն Սարգսեանի հրաժարականին:
Այսօր՝ առաւօտեան, ժամը 06:18-ին, երկրաշարժը ցնցել է Արեւելեան Ատրպատականի Թաւրիզ, Սարդրուդ եւ Բասմանջ շրջանները:
ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրաժարականի առիթով Tert.am-ը ներկայացնում է, թէ ինչ է սահմանում ՀՀ Սահմանադրութիւնը նախագահի հրաժարականի դէպքում եւ ինչ ընթացակարգ է սահմանւած արտահերթ ընտրութեան դէպքում։