MENU
Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:
Այսօր՝ երեքշաբթի, յունւարի 3-ին, Թեհրանի Իսլ. մշակոյթի եւ հաղորդակցութեան կենտրոնում Սարդար Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան երկրորդ տարելիցի առիթով անց կացւեց «Ազատութեան, անվտանգութեան եւ կրօնների խաղաղ ապրելու պաշտպանը» համաժողովը:
Վերջին շաբաթների ընթացքում հայկական եւ միջազգային քաղաքական հարթակներում ակտիւ քննարկման առարկայ է դարձել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգը:
Այդ ֆոնին, օրերս ուշագրաւ յայտարարութեամբ է հանդէս եկել Թուրքիայի նախագահի մամլոյ քարտուղարը՝ նշելով, որ այլեւս չկան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման խոչընդոտող պատճառներ:
Միջուկային գործարքի վերաբերեալ Վիեննայի բանակցութիւնների որոշակի արդիւնքների արձանագրումը պայմանաւորւած է Արեւմուտքի դիրքորոշումների փոփոխութեամբ, այս մասին այսօր` յունւարի 3-ին, յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում՝ աւելացնելով, որ Արեւմուտքը համաձայնել է չեղարկել Իրանի դէմ պատժամիջոցները, որովհետեւ նրանց մօտ հասունացել է իրատեսութեան որոշակի մակարդակը:
Արցախեան 44-օրեայ պատերազմը, ի թիւս այլ գործոնների, իսկ գուցէ առաւելապէս Հայաստանի դիւանագիտութեան տապալման հետեւանքն էր։
2018 թւականին իշխանութեան գալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը սկսեց վարել այնպիսի ու այնքան հախուռն, հակասական ու չհաշւարկւած արտաքին քաղաքականութիւն, որը երաշխաւորւած աղէտ էր խոստանում, ինչը եւ տեղի ունեցաւ 2020 թւականին։
Պոլսում (Ստամբուլ) լոյս տեսնող հայկական ամենահին գործող թերթը՝ «Ժամանակ»-ը, յայտնւել է փակման վտանգի առաջ։ Այս մասին յօդւած է հրապարակել իսպանական Periodistas en Espanol կայքը` յղում անելով հաղորդագրութեանը, որ հրապարակել է հէնց թերթը։ 2022 թւականին կը լրանայ թերթի 114-ամեակը, սակայն այս տարեդարձը կարող է լինել վերջինը, որովհետեւ թերթը կարող է փակւել միջոցների սղութեան պատճառով։
Գեներալ Սոլէյմանիի մահւան 2-րդ տարելիցի առիթով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին բողոքի նամակ է յղել ՄԱԿ-ի ԱԽ ղեկավարութեանը՝ նշելով, որ անվտանգութեան խորհուրդն անհրաժեշտ է գործի իր պատասխանատւութեան շրջանակում, մասնաւորապէս՝ պատասխանատւութեան ենթարկելով՝ գեներալ Սոլէյմանիի սպանութեան կազմակերպիչներին ԱՄՆ-ին եւ Իսրայէլին:
«Յուսաբեր»-ի խմբագրութիւնը Սփիւռքի վերակազմակերպման Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Վեհափառի առաջադրանքէն մեկնած նախաձեռնեց հարցարանի մը պատրաստութեան, զոր առաջին հերթին առաքեց դաշնակցական մտաւորական ընկերներու, շօշափելու անոնց մօտեցումները եւ առաջադրած լուծումները։
Առ այդ, առաջին հերթին կը ներկայացընենք Արժանթինէն փրոֆ. Խաչիկ Տէր-Ղուկասեանի նկատառումներն ու մօտեցումները։