MENU
Իրանահայ կաթւածահար թատրոնին արհեստական շնչառութիւն հաղորդեց Բիայնա Մահմուդեանի բեմականացրած «Ապակէ գազանանոց» ներկայացումը:
168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով Իրան-Ադրբեջան այս յայտարարութիւններին եւ հնարաւոր զարգացումներին, պնդեց՝ անկախ հռետորաբանութիւնից, որն Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում պարբերաբար սրւում է, երբեմն՝ թուլանում, երբեմն էլ՝ տպաւորութիւն է ստեղծւում, թէ յարաբերութիւնները նորմալացել են, միանշանակօրէն Իրանի իշխանութեան բոլոր օղակների եւ իրանցիների համար Ադրբեջանն իր էութեամբ հակաիրանական կազմաւորում է։
Նիկոլ Փաշինեանն իր լրագրողական շուստրիութեամբ փորձում էր տարանջատել Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութիւնը՝ Ալիեւի յայտարարութիւններից՝ նշելով, թէ Ադրբեջանի ԱԳՆ-ն աւելի կառուցողական յայտարարութիւններ է անում, քան՝ Ալիեւը: Ծիծաղելի է սա, ինքը լրագրողական այն «տրիւկները», որը միշտ անում էր ներքին կեանքում, հիմա փորձում է անել նաեւ դրսում: Սա մեր ողբերգութիւնն է, որ ունենք մանկապարտէզային մակարդակի երկրի ղեկավար: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման դիտարկում է արել քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը՝ վերլուծելով Փաշինեանի հարցազրոյցի ուղերձները:
«Արցախի շուրջ ապառազմականացւած գօտի ստեղծելու գաղափարը պարզապէս անիրականանալի է, որովհետեւ Ադրբեջանը դրան երբեք չի գնայ։ Ադրբեջանի համաձայնութիւնը՝ ապառազմականացւած գօտի ստեղծել Արցախի շուրջ, նշանակում է, որ ադրբեջանցիները պէտք է զօրքերը դուրս բերեն Շուշիից, որովհետեւ Շուշին անմիջապէս սահմանային հատւածում է, այնտեղ 3 կմ հեռաւորութիւն էլ չկայ եւ հասկանալի է, որ ադրբեջանական կողմը հէնց այնպէս ինքնակամ զօրքերը դուրս չի բերի»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը՝ անդրադառնալով Փաշինեանի յայտարարութեանը։
Մեր երկրում այս տարի պահեստազօրի արդէն մի քանի վարժական հաւաք է յայտարարւել, սակայն նպատակը ոչ թէ պահեստազօրի առաջին խմբում հաշւառւած քաղաքացիների ռազմական ունակութիւնները կատարելագործելը եւ նրանց վերապատրաստելն է եղել, ինչպէս սահմանւած է օրէնքում, այլ մարտական հերթապահութեան անցկացումը, ինչը օրէնքը շրջանցելով խցկել են կառավարութեան որոշման մէջ: Այս մասին իր ֆէյսբուքեան գրառման մէջ գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:
Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը գրում է.
«Ադրբեջանցի հնագէտ Սաբուհի Հուսէյնովը վերջերս իր ֆէյսբուքեան էջում մի քանի գրառումներով անդրադարձել է դեռեւս 2001 թւականին Երեւանի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար յայտնաբերւած մահմեդական դամբարանին (նկ. 1, 2), որի պեղումները նոյն թւականին իրականացրել է հնագէտ Յուսիկ Մելքոնեանը, իսկ չափագրումը՝ ճարտարապետ Արտակ Ղուլեանը:
Աշխարհի բնակչութեան թիւը մօտեցել է 8 միլիարդի: Այս մասին են վկայում Worldometers.info վիճակագրական կայքի առցանց հաշւիչի տւեալները։
Գերմանիայի կանցլերի արտայայտած վերջին դիրքորոշումները մեր երկրի հասցէին միջամտողական, ոչ դիւանագիտական եւ սադրիչ բնոյթ են կրում, այս մասին յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: