Հա

PDF

Items filtered by date: Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2022 - Ալիք օրաթերթ

«Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդէն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայութեան ցեղասպանութիւն»։ Նիկոլ Փաշինեանն այս արտայայտութիւնն անում է՝ ուժ, սպառնալիքչ կիրառելու մասին Սոչիի հանդիպմանը պայմանաւորւածութիւններ ձեռք բերելուց 10 օր անց։ Ենթադրեալ խաղաղութեան պայմանագիր կնքող Փաշինեանի ու Ալիեւի միջեւ ի՞նչ «սեւ կատու» է անցել դժւար է հասկանալ. կողմերից երկուսն էլ ձգտում են «խաղաղութեան»՝ մէկը տարածքներ նւաճելով, միւսը՝յանձնելով։

Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2022 13:10

17 նոյեմբերի 2022

Published in PDF

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր առաւօտեան Ղոմի կոնգրեսի անդամների հետ հանդիպմանը նշել է, որ նահատակները սեփական կեանքը նւիրաբերել են երկրի անվտանգութիւնը պաշտպանելու համար:

Published in Իրան

«Վանայ ձայն» ռադիոկայանի «Հրատապ օրակարգ» հաղորդաշարի հիւրն է ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր Արտաշէս Շահբազեանը:

Այսօր՝ նոյեմբերի 17-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Գեղամ Մանուկեանը եւ Թադէոս Աւետիսեանը հանդէս եկան մամուլի ասուլիսով։

Գնդակը, որով խփւել է պատմութեան ամենայայտնի գոլերից մէկը, 2 մլն ֆունտով (մօտ 2.28 մլն եւրօ) վաճառւել է Մեծ Բրիտանիայի աճուրդում։ Գրում է Tert.am-ը:

Published in Մարզական

Չորեքշաբթի, 16 Նոյեմբեր 2022-ին, Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Օգնութեան Միութեան (Հ.Օ.Մ.) Կեդրոնական Վարչութիւնը՝ իր լրիւ կազմով: Հայաստանի, Արցախի, ինչպէս նաեւ Սփիւռքի զանազան գաղութները ներկայացնող Հ.Օ.Մ.-ի Կեդրոնական Վարչութիւնը միշտ սերտ գործակցութիւն ունեցած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ իր թեմերուն հետ՝ ընկերային ծառայութեան, մարդասիրական օժանդակութեան եւ կրթական բնագաւառներէն ներս:

Published in Սփիւռք
Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2022 12:20

Ադրբեջանական խօսոյթի հայկական մունետիկը

Արցախեան պատերազմի պատճառների, ընդհանրապէս ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի բոլոր հրապարակային յայտարարութիւնները (2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ) մէկ նպատակ ունեն՝ ապացուցել, որ Արցախն Ադրբեջանի միջազգայնօրէն ճանաչւած տարածքի մաս է, որ աշխարհի բոլոր երկրները միշտ այն համարել են ադրբեջանական, որ ՄԱԿ-ն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչող բանաձեւեր, եւ այդպէս շարունակ։ Այս նպատակով Փաշինեանը հրաւիրում է երկարաշունչ ինքնահարցազրոյցներ, օգտագործում է Ազգային ժողովի ամբիոնը, նոյնը կրկնում է այլ հարթակներից։

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը երէկ Լիբանանի մէջ Ֆրանսայի դեսպան Անն Կրիոյին յղեց նամակ մը` ողջունելով մէկ օր առաջ Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատին` Ծերակոյտին կողմէ որդեգրուած բանաձեւը, որ կը վերաբերէր հայ-ազրպէյճանական տագնապին:

Published in Հայ Դատ

«Թրամփի նախագիծ»՝ այսպէս է կոչւում Ջօ Բայդէնի վարչակազմի կողմից մշակւած ծրագիրն այն դէպքի համար, եթե Դոնալդ Թրամփն առաջադրւի 2024 թւականի նախագահական ընտրութիւններում։

Published in Միջազգային
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։