MENU
Երէկւանից աշխարհը սեւեռւած է մօտաւորապէս 4.5 միլիոն բնակչութիւն ունեցող, բայց նաւթով-գազով գեր-հարուստ Կատարում ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան իրադարձութեանը: Շատ առումներով իւրօրինակ այս առաջնութիւնը նաեւ իւրօրինակ է իր ծախսատարութեամբ, երբ պարզւում է, որ նոյն երկիրը աւելի քան 200 միլիարդ դոլար է յատկացրել, որպէսզի մեծագոյն մարզական իրադարձութեան հիւրընկալը լինի:
Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած համայնքային կոալիցիայի ներկայացուցիչները՝ հայկական, յունական, հրէական եւ քրդական կազմակերպութիւնները, հոկտեմբերի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել Փենսիլւանիայում սենատի անդամի թեկնածու, ազգութեամբ թուրք Մեհմեթ Օզի դէմ՝ պահանջելով դադարեցնել Հայոց Ցեղասպանութեան ժխտումը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Օզի եւ նրա մրցակից, Փենսիլւանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանի միջեւ հեռուստաբանավէճի ժամանակ։
Վաղը, 22 նոյեմբեր 2022-ին կը լրանայ Լիբանանի անկախութեան հռչակման 79-ամեակը: Արդարեւ, 22 նոյեմբեր 1943-ին Լիբանանը թօթափեց Համաշխարհային Ա. պատերազմէն ետք հաստատուած ֆրանսական հոգատարութիւնը եւ դարձաւ ինքնիշխան երկիր: Արդէն գոյութիւն ունէին խորհրդարանի կառավարութիւն, ինչպէս նաեւ հանրապետութեան նախագահ, որոնք ֆրանսական պետութեան կողմէ նշանակուած բարձր յանձնակատարի մը հսկողութեան տակ` կ՛իրականացնէին երկրին կառավարումը: Ներքին ինքնավարութեան այս տարազին նպատակը երկրի ժողովուրդը վարժեցնել էր պետական իշխանութեան կիրարկման:
Լեհաստանում տեղի ունեցած պայթիւնի վերաբերեալ Վլադիմիր Զելենսկու բացատրութիւնը կարող է հակասել Ջօ Բայդէնի տւած բացատրութեանը, բայց կարո՞ղ է դա խաթարել ԱՄՆ-ի վերաբերմունքը Ուկրայինայի նախագահի՝ ռուսական ներխուժման ապագայ պնդումների նկատմամբ:
Հայկական doodooc ստարտափը պաշտօնապէս իրականացնելու է Կատարում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի 2022 թւականի առաջնութեան Երկրպագուների փառատօնի (FIFA Fan Fest 2022) երաժշտական վիզուալիզացումը։
Երգչուհի Թէյլոր Սւիֆթը 2022 թւականի ամերիկեան երաժշտական մրցանակաբաշխութեան ժամանակ (American Music Awards 2022) «Տարւայ արտիստ» է ճանաչւել:
Հայաստանը եւ Իրանը բոլոր ուղղութիւններով խորացնում են տնտեսական յարաբերութիւնները, մտածում են համատեղ արտադրութիւնների հիմնման մասին, աշխատանքներ են տարւում նաեւ բարտերի տարբերակով առեւտուր անելու ուղղութեամբ: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում հայ-իրանական առեւտրատնտեսական յարաբերութիւններից է խօսել Իրանում Հայաստանի առեւտրային կցորդ Վարդան Կոստանեանը:
2016 թւականից Թուրքիան մի շարք յարձակումներ է սկսել հարեւան Սիրիայում՝ թիրախաւորելով քուրդ զինեալներին, ԴԱԷՇ ծայրայեղականներին եւ նախագահ Բաշշար Ասադին հաւատարիմ ուժերին:
Իսպանացի գիտնականները դերասան եւ մարտարւեստի վարպետ Բրիւս Լիի մահւան պատճառ են անւանել չափից շատ ջուր խմելը։ Համապատասխան հետազօտութիւնը հրապարակւել է Clinical Kidney Journal-ում։