MENU
Հայաստանի Արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել ադրբեջանական ապատեղեկատւութեան վերաբերեալ։
Սիրելի կանայք եւ աղջիկներ, ջերմօրէն շնորհաւորում ենք գարնանային այս գեղեցիկ օրւայ, Կանանց միջազգային տօնի՝ մարտի 8-ի առթիւ, ցանկանալով անսահման գեղեցկութիւն, խոհեմութիւն, երջանկութիւն անձնական կեանքում ու յաջողութիւններ մասնակգիտական ասպարէզում:
Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։
Զաւեշտալի է, երբ ամէն հայկականի, նոյնիսկ Հայաստանի Հանրապետութեան հանդէպ յաւակնութիւններ ունեցող Ադրբեջան կոչւող կազմաւորման մէջ արհեստածին եւ հակասական է գրեթէ ամէն ինչ։ Այս մասին տելեգրամի իր էջում գրում է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
Ի վերջոյ, պէտք է հասարակութիւնը հասկանայ, լաւ պատկերացնի իրավիճակը եւ թէ ինչպիսի առաքելութիւն պէտք է իրականացնի։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեանը:
Արցախում կայ ներքին համերաշխութիւն եւ պատասխանատւութիւն՝ գնալու բացառապէս ինքնորոշման ճանապարհով։ Երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող, էամենայնդէպս, ես իմ ողջ կեանքի ընթացքում չեմ հանդիպել մէկին, ով կասէր, թէ որեւէ կերպ պատկերացնում է մեզ Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Արցախի նախագահը՝ ասելով «եթէ կան այնպիսի տրամադրութիւններ հանրութեան մէջ, որ պէտք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացւած առաջարկութիւնը, ապա հնարաւորութիւն ունեն իրենց քաղաքացիական իրաւունքների շրջանակում բարձրաձայնել…», բայց կրկնեմ՝ Արցախի ընդդիմադիր ուժերը բազմիցս են շեշտել, որ միակ ընդունելի ճանապարհն ինքնորոշումն է։ Այդ մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը։
Երկուսն էլ սուտ են խօսում, որովհետեւ երկու կողմերի խաղաղութեան ընկալումը էապէս տարբերւում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջէյհուն Բայրամովի յայտարարութեանը, ըստ որի «ՀՀ-ն չի ցանկանում խաղաղութիւն տարածաշրջանում»։