ՄիջազգայինՔաղաքական
Կիմ Չեն Ընի մահւան մասին լուրը հերքւել է. Որտեղի՞ց է յայտնւել այդ լուրը

Անգլիական The Sun պարբերականը պնդել էր, թէ Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է ուղեղային կաթւածի հետեւանքով։ Տեղեկութիւնը պարբերականին էր փոխանցել չինական անանուն աղբիւր։
Սակայն այսօր՝ հոկտեմբերի 20-ին Հիւսիսային Կորէայի պետական լրատւամիջոցները հրապարակել են նոր լուսանկարներ, որոնցում երեւում է, որ Կիմ Չեն Ընը նախորդ օրը այցելել է հագուստի եւ կօշիկի ցուցահանդէս։



