«Արդարադատութիւն» ըստ Ադրբեջանի. Ռուբէն Վարդանեանի մեղադրական եզրակացութեան վերլուծութիւնը իրաւաբան Տարօն Սիմոնեանի կողմից եւ ՀԴԿԽ առաջարկները

Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը հրատարակութեան է պատրաստել Ռուբէն Վարդանեանի գործով մեղադրական եզրակացութեան եւ դատավճռի՝ Տարօն Սիմոնեանի 15 մասից բաղկացած վերլուծութեան ժողովածուն, որին յաջորդում են Հայ Դատի Կենտրոնական խորհրդի եզրահանգումները, դիտարկումներն ու քաղաքական առաջնահերթութիւնները հայ գերիների ազատ աձակման հարցում։
Ժողովածուն ներառում է «Փաստինֆօ» լրատւական կայքի՝ 2026 թւականի հոկտեմբերի 5-ից 23-ը հրապարակած 15 մասից բաղկացած շարքը, որը պատրաստւել է միջազգային իրաւունքի մասնագէտ Տարօն Սիմոնեանի կողմից։ Շարքը «Փաստինֆօ»-ն հրապարակել է նաեւ անգլերէն եւ ռուսերէն, իսկ Free Armenian Prisoners կայքն այն ամբողջութեամբ վերահրատարակել է հայերէն, անգլերէն, ֆրանսերէն եւ իսպաներէն։
Յօդւածները վերահրատարակւում են «Փաստինֆօ»-ի եւ հեղինակի՝ Տարօն Սիմոնեանի թոյլտւութեամբ՝ կայքում հրապարակւած տարբերակների հիման վրայ։ Դրանց հեղինակային եւ խմբագրական ձեւակերպումները, ներառեալ գնահատողական արտայայտութիւնները, պատկանում են սկզբնական հրապարակումներին։ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի կողմից պատրաստւած ներածութիւնը, եզրակացութիւնը եւ այլ նիւթերը ներկայացւած են առանձին բաժիններով։ Բացառութեամբ «Փաստինֆօ»-ում հրապարակւած Տարօն Սիմոնեանի յօդւածների՝ սոյն փաստաթղթի բովանդակութեան համար պատասխանատւութիւնը կրում է Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը։
Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը միջազգային լսարանի համար պատրաստել է նաեւ անգլերէն յատուկ զեկոյց, որն ամփոփում է գործի փաստերը, մեղադրական եզրակացութեան եւ դատավճռի էջային յղումներով ներկայացնում է դատավճռի ներքին հակասութիւնները, ինչպէս նաեւ միջազգային կառոյցների գնահատականներն ու ՀԴԿԽ-ի առաջարկութիւնները։ Սոյն հայերէն ժողովածուն ոչ թէ կրկնում, այլ լրացնում է այդ զեկոյցը՝ գործի փաստերը հասանելի դարձնելով հայալեզու հանրութեանը Հայաստանում եւ Սփիւռքում։
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
26 հոկտեմբեր 2026 թ.



