Ադրբեջանը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում աջակցում է ԱՄԷ-ի թեկնածուին՝ Թուրքիայի փոխարէն

Ադրբեջանը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում աջակցել է Արաբական Միացեալ Էմիրութիւնների թեկնածուին, Թուրքիայի առաջադրած ներկայացուցչի փոխարէն։ Այս քայլը դիտարկւում է Բաքւի եւ Անկարայի միջեւ վերջին շրջանում սրւած յարաբերութիւնների համատեքստում։
Ըստ Թասնիմ լրատւական գործակալութեան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը հոկտեմբերի 27-ին յայտարարել է, որ ողջունում է ԱՄԷ-ի նախաձեռնութիւնը՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում Լանա Զաքի Նուսէյբէի թեկնածութիւնն առաջադրելու վերաբերեալ։
Մինչ այդ Թուրքիան նոյն պաշտօնի թեկնածու էր առաջադրել ԵԱՀԿ գործող գլխաւոր քարտուղար, Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ֆերդուն Սինիրլիօղլուին։
Թուրքական «Քարա՛ր» պարբերականի հաղորդմամբ՝ Անկարայի եւ Բաքւի միջեւ տարաձայնութիւնները խորացել են գլխաշոր կրելու արգելքի շուրջ ծագած վէճից յետոյ։ Լարւածութեան ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցել Անկարայում կայացած Թիւրքական պետութիւնների կազմակերպութեան գագաթնաժողովին։



