Իրանը միակատար վերահսկողութիւն է սահմանել նեղուցի վրայ
Հորմոզի նեղուցի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի հակադիր յայտարարութիւնների ֆոնին

ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտօնեաները Հորմոզի նեղուցի վիճակի մասին հակադիր յայտարարութիւններ են անում։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութեան (ՍԵՆԹԿՈՄ) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը պնդում է, որ նեղուցի միջազգային երթուղիները ականներից մաքրւած են, եւ ամերիկեան աջակցութեամբ հազարաւոր առեւտրական նաւեր են անցել արտահանելով աւելի քան 1,5 միլիարդ բարել նաւթ։
ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերը, ընդհակառակը, կիրակի երեկոյեան յայտնեցին, որ երկու նաւթատար «չարտօնւած երթուղով» անցնելիս ականի վրայ պայթել են։ ԻՅՊԿ-ի խօսնակ Հոսէյն Մոհէբին ԱՄՆ-ին յիշեցրել է ականազերծումն իրականացնում են իրական դաշտում, այլ ոչ թէ թղթի վրայ կամ մամուլի յայտարարութեամբ։
Իրանի բանակի խօսնակը եւս զգուշացրել է, որ եթէ ԱՄՆ նախագահը Իսրայէլի դրդմամբ նոր արկածախնդրութեան դիմի, պատերազմն աւելի լայն տարածք կը ընդգրկի։ Նոյն ենթատեքստում է դիտարկւում նաեւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին Բահրէյնում կայացած անվտանգութեան համաժողովում զգուշացումը, որով նա ասել էր, որ ԱՄՆ-Իրան պատերազմի նոր սրումը կարող է սպասւածից աւելի աւերիչ լինել։



