ԹեհրանՀամայնք

Մեկնարկեց Իրանի 54-րդ Համահայկական խաղերը՝ «Արարատ» մարզաւանում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան, Իրանի 54-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ հինգշաբթի, սեպտեմբերի 7-ի, երեկոյեան՝ «Արարատ» մարզաւանում:

Բացման հանդիսութիւնը զուգորդւած էր գեղարւեստական միջոցառումներով եւ ելոյթներով: Օրւայ ջահակիրն էր Իրանի աղջկանց բասկետբոլի հաւաքականի աւագ Թինա Իսայեանը, ում ձեռքով բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը: Այս տարւայ խաղերին մասնակցել են աւելի քան 300 մարզիկ-մարզուհիներ եւ Իրանի հայաշատ քաղաքներից բացի, իրենց մասնակցութիւնն են բերել Հայաստանի Սիւնիքի մարզի մարզիկները:

Օրւայ առիթով ներկաներին խօսք փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button