ԹեհրանՀամայնք

Ապրիլի 23-ի երեկոյեան երիտասարդական համահաւաք Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում

«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակների յիշատակը վառ պահելու նպատակով Ապրիլի 23-ի երեկոյեան, գիտակից հայ երիտասարդը իր բողոքի ձայնը միախառնեց  հայաշխարհի բողոքի ու պահանջատիրութեան ձայնին: ՀՅԴ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում եւ Բիւրաւոր նահատակների յուշարձանի  մօտ կազմակերպւած երիտասարդական հաւաքին, ներկաները ունկնդրեցին «Ռոստոմ» Երիտասարդական միութեան պահանջատիրական խօսքը, որը դատապարտում էր Արցախի հայաթափումը, եւ Հայաստանի մասնատման քաղաքականութիւնը: Ապա մեկնարկեց գեղարւեստական յայտագիրը՝ ազգային-յեղափոխական երգերի կատարում, ասմունքներ, տեսաֆիլմեր՝ Արդարադատ մարտիկների խիզախ ակտերից, Արցախի ազատագրման եւ այսօրւայ յանձնւած Արցախի եւ աւելի քան 120 հազար Արցախի հայորդիների տարագրութիւնից եւ Տաւուշի ներկայ իրավիճակից: Վերջում բոցավառած ջահերով երիտասարդները  վանկարկեցին կարգախօսեր:

Միջոցառումը ներկայացնում ենք պատկերներով:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button