Ատրպատական

Իրանի Իսլ. Յեղափոխութեան հիմնադրման 45-րդ տարեդարձին նւիրւած միջոցառում՝ Ուրմիայի «Արամ Մանուկեան» սրահում

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ հինգշաբթի, փետրւարի 1-ին Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում նշւեց Իրանի Իսլ. Յեղափոխութեան հիմնադրման 45-րդ տարեդարձին նւիրւած միջոցառում: Հանդիսութիւնը նախաձեռնել էր Ուրմիայի ազգային իշխանութիւնը եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Ուրմիայի «Արարատ»-ի մասնաճիւղը:

Գեղարւեստական-բանախօսական միջոցառմանը իրենց խօսքերը փոխանցեցին՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ պետական ու ազգային դէմքեր:

Ծրագրին ներկայ էին՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, Իսլ. խորհրդարանում ասորիների եւ քաղդէացիների պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն, Ուրմիայի ազգային բարերար Էդիկ Մեջլումեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Վարդան Կարապետեանը, Ուրմիայի Գործակալական խորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանցը, Ուրմիայի շրջանի պետական այրեր, հոգեւորականներ եւ ուրմիահայեր:

Մանրամասնութիւնները օրաթերթիս առաջիկայ համարներից մէկում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button