Թեհրան

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպումը՝ «Արաքս» դպրոցի տեսչուհու եւ դպրոցի յոբելեանական յանձնախմբի ատենապետուհու հետ

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակից տեղեկանում ենք, որ յունւարի 14-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի, ընդառաջելով «Արաքս» դպրոցի յոբելեանական յանձնախմբի ատենապետուհի Իռէն Աբնուսեանի դիմումին, ազգ. առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Իռէն Աբնուսեանի եւ դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանի հետ:

Հանդիպումը հիմնականում առնչւում էր «Արաքս» դպրոցի հիմնադրման 70-ամեակին նւիրւած միջոցառումներին, որն այս ուղղութեամբ համապատասխան բացատրութիւնը ներկայացւեց եւ խորհրդակցութիւն տեղի ունեցաւ մի շարք նախաձեռնութիւնների վերաբերեալ եւ որոշւեց պաշտօնական գրութեամբ Կրթական խորհրդին ներկայացւի նախատեսւած յոբելեանական ծրագրերը:

Նորայր Արամեանը հանդիպման աւարտին, բարձր գնահատելով հայկական դպրոցների գործունէութիւնը ընդգծեց նրանց դերը հայապահպանման աշխատանքում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button