Թեհրան

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպումը՝ Կրթական խորհրդի հետ

Կիրակի, յունւարի 21-ին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ներկայ գտնւեց Կրթական խորհրդի հերթական նիստին, որտեղ ընդհանուր անդրադարձ կատարւեց դպրոցների աշխատանքներին եւ խորհրդի վերջին ամիսների եւ ապագայ ծրագրերին:

Նկատի ունենալով առկայ մտահոգութիւնները, հանդիպման հիմնական օրակարգում, տեղի ունեցաւ խորհրդակցութիւն Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ դպրոցների հայ անձնակազմի մասնակցութեամբ մօտ ապագայում կազմակերպւող՝ «Ինչ է Հայեցի դաստիարակութիւնը» թեմայով՝ խորհրդաժողովի վերաբերեալ, նաեւ մշակութային աշխատանքներում համայնքիս դպրոցների տարածքային հնարաւորութիւններից օգտագործելու հնարաւոր միջոցների եւ այդ ուղղութեամբ առկայ խոչընդոտների կապակցութեամբ:

Հանդիպման աւարտին Նորայր Արամեանը գնահատեց Կրթական խորհրդի գործունէութիւնը եւ արժեւորեց հայկական դպրոցների գոյատեւման ու յարատեւման համար սատար հանդիսացող բոլոր աշխատանքները:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Առնչւող Յօդւածներ

Back to top button