Թեհրան

Թեհրանի 6-րդ շրջանում գտնւող Ս. Մարիամ անւամբ պարտէզում՝ տնկւեց տնկի՝ ի յիշատակ կին եւ հայ նահատակների

Թեհրան մայրաքաղաքի 24000 նահատակների յիշատակի համագումարի մեկնարկին զուգահեռ, յունւարի 29-ին, նահատակների ընտանիքների եւ քաղաքի աւագ տնօրէնների ներկայութեամբ տնկւել են ձիթենու, նոճիի եւ ակացիայի 1000 տնկիներ:

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Սէյէդ Մորթեզա Ռոհանին, յարգելով Իսլամական յեղափոխութեան եւ սուրբ պաշտպանութեան ժամանակաշրջանում երկրի նահատակների յիշատակը, գնահատեց նրանց կատարած խիզախութիւնը: Նա անդրադառնալով մաքուր օդի հրամայականին, կարեւորեց այդ ուղղութեամբ համընդհանուր վճռականութիւնը եւ նահատակների յիշատակին տնկիներ տնկելու ծրագիրը համարեց քաղաքային կառավարման ամենաարժէքաւոր միջոցառումներից մէկը:

Անդրադառնալով այն փաստին, որ Իրանի մայրաքաղաքն ունի եօթ հազար կին նահատակ, Ս. Մարիամ անւամբ պարտէզում, կին նահատակների անունով տնկիներ տնկելը կարեւոր միջոցառում է, որը յիշեցնում է յեղափոխութեան ընթացքում կնոջ ազդեցութեան ու դերակատարութեան մասին:

Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը գնահատելով մտայղացումը ընդգծեց, որ հայ նահատակների յիշատակին տնկիների տնկումը բովանդակալից պատգամ ունի փոխանցելու ապագայ սերունդներին: Նա ընդգծեց. «Փոքրամասնութիւնների նահատակների գոյութիւնը ազգային միասնութեան ապացոյցն է, եւ նման ձեռնարկներ կարող են խթանել դրան»։

Ծրագրին ներկայ էին՝ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Առնչւող Յօդւածներ

Back to top button