Թեհրան

Թեհրանի չորս քաղաքամասերում իրենց աշխատանքներն են մեկնարկել Արա Շահվերդեանի շտաբները

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի թեկնածուների քարոզարշաւի շրջանակում, Թեհրանում հայահոծ չորս քաղաքամասեր՝ Կենտրոն, Սասուն, Զէյթուն եւ Սարդարապատ քաղաքամասերում, իրենց աշխատանքներն են սկսել պատգամաւոր եւ 12-րդ նստաշրջանի պատգամաւորութեան թեկնածու Արա Շահվերդեանի շտաբները:

Մինչ քարոզարշաւի աւարտը քաղաքացիները կարող են այցելել տւեալ շտաբներ եւ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Շտաբների հասցէներն են՝

– Կենտրոն՝ Միրզայէ Շիրազի համար 150-ին կից

– Զէյթուն քաղաքամաս՝ Մաջիդիէ, Առաջին 16-մետրանոց պող., Հոսէյնի պողոտայից ներքեւ «Քաջ» անուշարանի դիմացի մայթը

– Սասուն քաղաքամաս՝ Հարաւային Սոհէյլեան, նահատակ Հրաչ Թորոսեանի պողոտայի սկիզբը

– Սարդարապատ քաղաքամաս՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութիւն

Առնչւող Յօդւածներ

Back to top button