Թեհրան

Դասախօսական երեկոյ՝ ՀՃՃՄ-ի յարկի տակ

Նոյեմբերի 10-ի երեկոյեան ժամը 18:30-ին, միութեան կենտրոնատեղի «Ռոստոմ» համալիրի դահլիճում տեղի է ունեցել Հայ Ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան նորընտիր վարչութեան միջոցով կազմակերպւած առաջին դասախօսական երեկոն, մեծ թւով հայրենակիցների եւ մի շարք պարսիկ հիւրերի ներկայութեամբ:

Դասախօսը՝ վարչութեան անդամ ճարտարագէտ Արամ Երիցեանը նիւթ ունենալով Global Navigation Satellite System (GPS/GNSS سیستم جهانی تعیین موقعیت ماهواره ای) թեման, որը իրենից ներկայացնում է Satellite համակարգի միջոցով առկայ բոլոր տարածքներում միջազգային ցանցերով եւ ցանկացած չափերով ճշտորոշել եւ գիտական հաշւարկութիւններով տեղեկութիւնների միլիմետրիկ ճշգրտութեամբ չափագրական գիտելիքների փոխանցումներ կատարելու բոլոր տարածքների համակարգումը:

Դասախօսը կարողացաւ այս բաւականին բարդ, սակայն կարեւոր եւ այժմէական համարւող գիտելիքների նախնական տեղեկութիւնները փոխանցել ունկնդիրներին, որոնցից շատերի համար սա համարւում էր բացարձակ նորոյթ եւ բովանդակութեամբ ներկաների համար թէեւ բարդ, սակայն հաճելի նորութիւն:

Ձեռնարկի աւարտին միութեան փոխնախագահ ճրտպ. Թորգոմ Տէր Յակոբեանը վարչութեան (հայերէն-պարսկերէն) պատրաստւած գնահատագիրը փոխանցեց դասախօսին:

Հարկ է նշել, որ միութեան վարչութիւնը շարունակելու է կազմակերպել մի շարք դասախօսութիւններ մեր համայնքի հայրենակիցների գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով, որը ըստ ամենայնի շատ կարեւոր ազդակ է համարւում նորարարութիւնների հետ զուգընթաց քայլ կատարելու աշխարհում տիրող ներկայ նորութիւններին սրընթաց «հեւքից» յետ չմնալու հեռաւոր նպատակով:

ՀՃՃՄ-ի վարչութիւն

Առնչւող Յօդւածներ

Back to top button