Թեհրան

Արեգ Շահվերդեանը 2023 թւականի Ասիայի ռոբոտիկի մրցաշարում արժանացել է ոսկէ մեդալի

«ԱԼԻՔ» – Ուրախութեամբ տեղեկացանք, որ «Մարիամեան» ազգային տղայոց դպրոցի աշակերտ Արեգ Շահվերդեանը, մասնակցելով Մալայզիայում կայացած 2023 թւականի Ասիայի ռոբոտիկի մրցաշարին, արժանացել է ոսկէ մեդալի:

Մրցաշարը կայացել է դեկտեմբերի 10-ից 12-ը Կուալալամպուրում: Իրանից մեկնած աշակերտական 34 հոգանոց հաւաքականը այս մրցաշարում յաղթելով Չինաստանին ու Մալայզիային, նւաճել է առաջնութիւնը:

Նշենք, որ սա առաջին անգամն էր, որ Իրանի մինչեւ 17 տարեկանների հաւաքականը մասնակցել է ասիական մրցաշարին, եւ շահել է առաջնութիւնը: Իրանի էլիտա աշակերտական հաւաքականը երկիր է վերադարձել եւ պատրաստւում է մասնակցելու 2024 թւականի աշխարհի առաջնութեան մրցաշարին:

«ԱԼԻՔ»-ը եւս շնորհաւորում է մեր շնորհաշատ պատանի Արեգ Շահվերդեանին, նորանոր յաջողութիւններ մաղթելով նրան:

Առնչւող Յօդւածներ

Back to top button