Գաղափարական

ՊԵՏՕ. Նւիրեալ դաշնակցականը, մեծ հրամանատարը

Յունւարի 30-ը Արցախի հերոս, «Շուշիի առանձնակի գումարտակ»-ի փոխհրամանատար, ազատամարտիկ դաշնակցական՝ Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է:

Նա կը դառնար 60 տարեկան:

Պետօն իր կեանքը զոհաբերեց ուրիշ զօրամիաւորումի վիրաւոր զինւորին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ:

Հրամանատար, որ ցանկացած զինւոր իր համար բացարձակ արժէքներից մէկն էր:

Հրամանատար, որ իր գաղափարական ընկերոջ՝ հրամանատար Կարօտ Մկրտչեանի նման երբեք պարտութիւն չտեսաւ: Նա չնահանջեց, չենթարկւեց նահանջի հրամանին եւ հակառակը, ստիպեց բանակի գլխաւոր ղեկավարութեանը որպէսզի փոխեն իրենց կայացրած որոշումը եւ աջ ու ձախ կողմի իրենց մարտական դիրքերից նահանջած միւս զօրախմբերը վերադառնան ու վերականգնեն իրենց մարտական դիրքերը: Դրանով Պետօն փրկեց ամբողջ մարտական ճակատն ու իր հաստատուն կեցւածքով ու պարտադրանքով փոխեց նաեւ ռազմաճակատի ամբողջ ընթացքը:

Ահա այսպիսին էր գաղափարի մարտիկ, բացառիկ կերպար, մայոր, դաշնակցական՝ Պռօշեանցի Պետօն՝ Պետրոս Ղեւոնդեանը:

Բոլորը պիտի ճանաչեն հերոս Պետոյին ու բոլոր զինւորականները պիտի շատ բաներ սովորեն նւիրեալ Պետոյից ու նրա նման քաջորդիներից:

Հազար փառք ու պատիւ քեզ Պետօ ջան, մեր անմոռաց ու բացառիկ կերպար, մեր մարտական ու գաղափարական ընկեր ջան:

Արմէն Մուշեղեանի «Ֆէյսբուք»-եան էջից

* * *

Միչեւ վերջ կռւելու ենք, չենք թողնելու, որ պսակը դառնայ խարան

Պետոյի նամակը Հրանտ Մարգարեանին 

«Բարեւ, յարգելի ընկեր Հրանտ։ Երեւանից ստացւած լուրերը տղէրքը պայթուցիկի զօրութեամբ են ընդունում։ Այդ քաղաքական ինտրիգաններին ու «վայ» հայրենափրկիչներին մի կերպ համոզիր, ուղարկիր այստեղ։ Մի քիչ քրիստոնեայ, մի քիչ հայ դարձնենք։ Կը դարձնենք, գիտես։ Տղէրքը այստեղ արիւն ու քրտինք են թափում ու ուզում են համոզւած լինեն, որ իզուր չէ այս ամէնը։ Որոշները վհատւում են, բայց հին տղէրքը կանգնած են։ Մխիթարւում եմ, որ Ասկոլկայի (Արցախի հերոս՝ Աշոտ Ղուլեան-«ԱԼԻՔ») նման լուսաւոր մարդ կայ աշխարհում։ Արթուրն ու Էրիկը, Մարտակերտի Նորիկն ու Ռադիկը, որպէս պահապան սիւն պահում են տղէրքին։ Իրարով մխիթարւում ենք։ Ասկոլկայի մօտ ունենք 56 հոգի, 42 հոգի Հադրութում, էս վերջին մէկ ամսում բաւականին կորուստներ ունեցանք։ Ձեռքերս դողում են, երբ նայում եմ զոհւածների եւ վիրաւորների ցուցակներին։ Այդտեղ կամ թէ Եւրոպաներում ինչ շահարկումներ են տեղի ունենում՝ մեր գործը չէ, մենք, գիտես, ընկեր Հրանտ, միչեւ վերջ կռւելու ենք, չենք թողնելու, որ պսակը դառնայ խարան։ Խմբերին ուղարկէք իրենց հանդերցանքով։ Հոկտեմբերեանից, խնդրում եմ, ուղարկէք մնացին, Չարենցաւանից՝ Կառլենին, կապը՝ եղբօրս, Գագիկի միջոցով։

Էհ՜, ի՞նչ ասեմ, ցտեսութիւն, ընկեր…»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button