Այլ

Ճաշակ՝ մեր Թալինի հետ

«Երբ երեխայ էի, ամէն գիշեր քնում էի ՄՕՐՍ կողքին եւ երազանքներս պատմում նրան:

Օրինակ, երազում էի, որ նա ինձ խաղալիք գնի։

«Կը գնեմ, բայց մէկ պայմանով, որ դու հիմա քնես»,- ասում էր ՄԱՅՐՍ։ Կամ ուզում էի գնալ աշխարհի ամենամեծ զւարճանքների այգին։ «Կը տանեմ, բայց մէկ պայմանով, եթէ հիմա քնես»:

Մի գիշեր հարցրեցի ՄՕՐՍ. «Եթէ մեծանամ, կը կարողանա՞մ հասնել երազանքներիս»:

– Կը հասնես, եթէ հիմա քնես։

Ու ես ամէն գիշեր երջանիկ քնում էի:

Այնքան քնեցի, որ մեծացայ ու երազանքներս փոքրացան։

Անցած գիշեր երազում ՄՕՐՍ տեսայ, հարցրեց.

– Գիշերը քնելուց առաջ դեռ մտածո՞ւմ ես երազանքների մասին։

– Գիշերները չեմ քնում, ՄԱՅՐԻԿ, կորցրել եմ քունս:

– Իսկ ի՞նչ երազանք ունես:

– Դու այստեղ ես, եւ ինձ այլեւս ոչինչ պէտք չէ:

– Ես միշտ կը լինեմ կողքիդ, միայն մէկ պայմանով, որ գիշերները քնես, – ասաց ՄԱՅՐՍ ու համբուրեց արդէն փակւող աչքերս»:

Չարլի Չապլին

Առնչւող Յօդւածներ

Back to top button